«Ոսկե դիմակ» 24-րդ մրցանակաբաշխություն


Մրցանակաբաշխության արարողությունն ավանդույթի համաձայն եզրափակեց փետրվարից ապրիլ տևած փառատոնը, որը մոսկովյան թատերական հաթակներում համախմբել էր ներկայացումներ ողջ Ռուսաստանից: Այս տարի հաղթողներին մրցանակներ հանձնեցին Մեծ թատրոնի Նոր բեմում, որը Եվրոպայի ամենաժամանակակից թատերական համալիրներից մեկն է: Փառատոնի կուլմինացիայի ռեժիսորի դերն էր ստանձնել Նինա Չուսովան:
Մրցանակաբաշխության հաղորդավարների դերում հանդես եկան Եգոր Կորեշկովը և Յուլիա Խլինինան:
Ժյուրիի որոշման համաձայն լավագույն դրամատիկական դերասան ճանաչվեց Վյաչեսլավ Կովալյովը («Վտարում», Մայակովսկու անվան թատրոն, Մոկվա), լավագույն դրամատիկական դերասանուհի՝ Ալլա Դեմիդովան («Ախմատովա: Պոեմ առանց հերոսի», «Գոգոլ կենտրոն», Մոսկվա), օպերայի լավագույն ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրյաննիկովը («Չաադսկի», «Գելիկոն օպերա» թատրոն, Մոսկվա), բալետում դիրիժորի լավագույն աշխատանք՝ Թեոդոր Կուրենտզիսը («Մոխրոտիկ», Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի թատրոն) և այլոք:
Ռետրո ֆուտուրիզմի թեմայով ընթացող արարողության ետնաբեմում մնաց ժյուրիի երկարատև և տանջալի աշխատանքը: Փառատոնի ընթացքում նրանք դիտեցին թատերական արվեստի բոլոր ժանրերի ավելի քան 60 ներկայացում: Այդ որոշումների արդյունքները հյուրերը քննարկեցին հյուրասիրության ընթացքում «Ոսկե Դիմակ» կոկտեյլի շուրջ, որը ստեղծվել էր հատուկ մրցանակաբաշխության արարողության համար Փառատոնի գործընկերոջ՝ ԱՐԱՐԱՏ-ի կողմից: Լեգենդար հայկական կոնյակը ավանդաբար աջակցում է առավել նշանակալի թատերական միջոցառումներին և արդեն 5 տարի շարունակ հանդես է գալիս որպես փառատոնի և մրցանակաբաշխության գործընկեր: Ոգեշնչում ստանալով արվեստից՝ ԱՐԱՐԱՏ-ը ստեղծում է բացառիկ կոկտեյլներ, որոնք ներկայացնում է հավատարիմ թատերասերների, գեղեցիկը գնահատողների ուշադրությանը՝ ոչ ֆորմալ զրույցի՝ մրցանակաբաշխությունից տպավորություններով կիսվելու և հաղթողներին շնորհավորելու ընթացքում:
Այլ նորություններ և իրադարձություններ

























