Հունաստանի նախագահի այցը ԵԿԳ

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը ս.թ. նոյեմբերի 6-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունն այցելեց Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան, որտեղ ծանոթացավ ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակի պատմությանը, ստեղծմանը և նոր եզրերին:

Պրոկոպիոս Պավլոպուլոսը կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը իր ստորագրությունը թողեց գործարանի հուշագրքում:

Նախագահ Պավլոպուլոսը նաև եղավ Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ հավաքածու՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր:

Ըստ ավանդույթի՝ Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանի նախագահական անցուղին համալրվեց Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի անվանական տակառով:

Նշենք, որ ԵԿԳ-ում պահվում է նաև 2014թվ.-ին գործարան այցելած Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի անվանական տակառը:

ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակներն արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրաստվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ աշխարհում մեծությամբ երկրորդ ալկոհոլային ընկերությանը՝ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:

Կիսվել
Խնդրում ենք կիսվել մեր գրառումներով և կայքի հղումով միայն 21 տարին բոլորած անձանց հետ

Այլ նորություններ և իրադարձություններ

1

Пожалуйста, поверните устройство
для продолжения просмотра сайта

Հետևեք ARARAT ապրանքանշանի նորություններին և իրադարձություններին

ARARAT կոնյակների նորությունները պարբերաբար ստանալու համար, լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

* Ձեր տվյալները կարող են օգտագործվել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության կողմից, ինչպես նաև վերջինս կարող է դրանք տրամադրել Պեռնո Ռիկար խմբի անդամ ցանկացած ընկերության` ARARAT-ի մասին Ձեզ նորություններ և գովազդային տեղեկություններ տրամադրելու նպատակով: Ցանկացած ժամանակ Դուք կարող եք օգտվել Ձեր մուտքի, շտկում կամ ջնջում կատարելու, սահմանափակումներ իրականացնելու, տվյալների փոխադրելիության/փոխատեղման, առարկության իրավունքից: Դուք կարող եք նաև ցանկացած պահի չեղարկել Ձեր համաձայնությունը՝ գրելով info_ybc@pernod-ricard.com էլեկտրոնային հասցեին, որը սակայն չի անդրադառնա նախքան չեղարկումը Ձեր համաձայնությամբ իրականացված մշակման գործընթացի օրինականության վրա։ Դուք նաև իրավունք ունեք բողոք ներկայացնել վերահսկող մարմին։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե´ս մեր առցանց Գաղտնիության քաղաքականությունը:

Շնորհակալություն

Ուղղեք Ձեր հարցը

Հարցեր ուղղելու, կարծիք թողնելու կամ խնդրի մասին հաղորդելու համար լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Խնդրում ենք ընտրել ցանկից, թե որ կետին է վերաբերում ԱՐԱՐԱՏ կոնյակի մասին Ձեր հարցը:*

  • որակ
  • որտեղից գնել
  • իսկություն
  • արտադրող
  • համագործակցություն
  • Այցելություն
  • այլ

Եթե ցանկանում եք այցելել Երևանի կոնյակի գործարան և ARARAT Museum, խնդրում ենք լրացնել «Այցելել» ձևաթուղթը:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

* Ձեր տվյալները կարող են օգտագործվել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության կողմից, ինչպես նաև վերջինս կարող է դրանք տրամադրել Պեռնո Ռիկար խմբի անդամ ցանկացած ընկերության` ARARAT-ի մասին Ձեզ նորություններ և գովազդային տեղեկություններ տրամադրելու նպատակով: Ցանկացած ժամանակ Դուք կարող եք օգտվել Ձեր մուտքի, շտկում կամ ջնջում կատարելու, սահմանափակումներ իրականացնելու, տվյալների փոխադրելիության/փոխատեղման, առարկության իրավունքից: Դուք կարող եք նաև ցանկացած պահի չեղարկել Ձեր համաձայնությունը՝ գրելով info_ybc@pernod-ricard.com էլեկտրոնային հասցեին, որը սակայն չի անդրադառնա նախքան չեղարկումը Ձեր համաձայնությամբ իրականացված մշակման գործընթացի օրինականության վրա։ Դուք նաև իրավունք ունեք բողոք ներկայացնել վերահսկող մարմին։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե´ս մեր առցանց Գաղտնիության քաղաքականությունը:

Ձեր հարցումը ուղարկված է: Շնորհակալություն

Հարգելի այցելուՀաշվի առնելով COVID-19 տարածման վտանգը, այցելուների նկատմամբ ստանձնած մեր պատասխանատվությունը և ձեռնարկելով մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, ԱՐԱՐԱՏ Թանգարանը ժամանակավորապես փակ է:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար և սպասում ենք Ձեզ իրավիճակը կարգավորվելուն պես:

Աշխատանքային առաջիկա ժամանակացույցի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Առողջություն բոլորին

Ի սրտե՝
ARARAT

Թող խաղաղության Ձեր ուղերձը որքան հնարավոր է շատ մարդ տեսնի՝ գտեք պատի վրա Ձեր գրառման հատվածը և տարածեք այն սոցիալական ցանցերում: