Թատերական ճանապարհորդություն
«Ի սրտե» ԱՐԱՐԱՏ-ի հետ


Մայիսի վերջին ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը Մոսկվայում ներկայացրեց թատրոնին նվիրված բացառիկ միջոցառում: Արվեստի բազմազան ուղղությունների միջոցով արտացոլված այս թեման պատահական չէր ընտրված. ԱՐԱՐԱՏ-ը երկար տարիների ընթացքում ակտիվորեն համագործակցում է առաջատար թատրոնների հետ և աջակցում է առավել նշանակալի մշակութային իրադարձություններին:
ԱՐԱՐԱՏ-ի թատերական երեկոյին ներկա էին ապրանքանիշի արվեստի և բիզնես ոլորտների ընկերներն ու գործընկերները, այդ թվում Սվետլանա Բոնդարչուկը, Յուլիա Բարանովսկայան, Պոլինա Ասկերին, Արծվիկ Հարությունյանը և այլոք:
Հյուրերը մի տարածքից մյուսն էին անցնում՝ ճանապարհորդելով իմպրովիզացված թատերական ետնաբեմով: ԱՐԱՐԱՏ կոնյակների շարքի բազմազանությունը հանդիսատեսին ներկայացվեց Հայաստանի պատմական և մշակութային ժառանգության հետ կապված վառ գեղագիտական ապրումների և զգացմունքային պատկերների միջոցով:
Միջոցառումը սկսվեց լեգենդար կոնյակի հայրենիքի մասին պատմությամբ, որը մարմնավորում է առատաձեռն բնության և տաղանդաշատ հայ ժողովրդի միությունը: Այնուհետև ճանապարհորդները հայտնվում էին Արարատյան դաշտավայրի տեսարանով տարածքում հյուրընկալ հայկական սեղանի շուրջ, որտեղ հնչում էին հուզական կենացներ: Այս ամենին յուրահատուկ մթնոլորտ էին հաղորդում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից հատվածները:
Այնուհետև թատերական ճանապարհորդության երթուղին անցնում էր ԱՐԱՐԱՏ կոնյակների շարքի ամենից հայտնի ներկայացուցիչներին նվիրված տարածքներով: Դրանցից ամենազգացմունքայինը և գեղարվեստականը՝ 10 տարվա հնացմամբ Ախթամար կոնյակը, ստացել է իր անվանումը Թամար արքայադստեր հանդեպ քաջարի պատանու սիրո մասին լեգենդից: Այս պատմությունը հյուրերը վայելեցին ստվերների թատրոնի տպավորիչ կատարմամբ: Իսկ կոնյակի սպիրտի հնացման համար նախատեսված կաղնու տակառի տեսքով արտասովոր սենյակում, ինչը ընդգծում էր խմիչքի ազնվական բազմաշերտ փունջը, կայացավ ԱՐԱՐԱՏ Նաիրի կոնյակի համտեսը, որը ստեղծվել է կոնյակի գործարանի անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանի կողմից:
Միջոցառման կուլմինացիան դարձավ ռեժիսոր-պարուսույց Աննա Աբալիխինայի պարային կատարումը, ով հանդիսանում է միջազգային նախագծերի մասնիակից, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր, դրամատիկական և օպերային թատրոնների պարուսույց: Սոպրանոյի նվագակցության ներքո պարողները ժամանակակից պարի արտահայտիչ լեզվով շարունակեցին Հայաստանի լեգենդար խորհրդանիշի պատմության, մշակույթի և բնույթի մասին պատմվածքը առանց պատմողական տարրերի`տեղ թողնելով հանդիսատեսի եզրակացությունների համար:
Ետնաբեմի լաբիրինթով ճանապարհորդությունն ավարտվեց հարմարավետ սրահում, որտեղ հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հանդես եկավ ջազային համերգով, որը ջերմացրեց հյուրերի սրտերը՝ թողնելով ջերմ հիշողություններ ԱՐԱՐԱՏ-ի երեկոյից:
Այլ նորություններ և իրադարձություններ





























