«Ի սրտե» թատերական ճանապարհորդությունը արժանացել է մրցանակի։


Մարտի 19-ին Մոսկվայի ARENA by Soho Family հարթակում տեղի է ունեցել հատուկ իրադարձությունների և միջոցառումների կազմակերպման բնագավառի ազգային ամենամյա VII մրցանակաբաշխությունը՝ «Տարվա իրադարձությունը»: Այս տարի «Լավագույն ընդունելություն» անվանակարգում «Տարվա իրադարձություն» է դարձել ARARAT-ի հետ «Ի սրտե» թատերական ճանապարհորդությունը:
Պատմություն ARARAT լեգենդար հայկական կոնյակի հայրենիքի մասին, Արարատյան դաշտավայրի տեսարանով տարածք, հատվածներ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, ռեժիսոր-պարուսույց Աննա Աբալիխինայի պարային կատարումներ և, վերջապես, հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովայի ջազային համերգ. այս ամենն իր մեջ ներառում էր նախագիծը, որն այդքան բարձր գնահատեց ժյուրին: Բացառիկ միջոցառման ընթացքում հյուրերը մի տարածքից մյուսն էին անցնում՝ ճանապարհորդելով իմպրովիզացված թատերական ետնաբեմով, իսկ ARARAT կոնյակների շարքի բազմազանությունը հանդիսատեսին ներկայացվեց Հայաստանի պատմական և մշակութային ժառանգության հետ կապված վառ գեղագիտական ապրումների և զգացմունքային պատկերների միջոցով:
«Տարվա իրադարձություն» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2011 թվ.-ին՝ նպատակ ունենալով բացահայտել Ռուսաստանում միջոցառումային մարքեթինգի ոլորտի առանցքային միտումները, ինչպես նաև առավել առաջադեմ և որակյալ գաղափարները: Յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխությունը համախմբում է ամենավառ և հիշարժան միջոցառումները՝ բացահայտելու համար լավագույններից լավագույնին:
Այլ նորություններ և իրադարձություններ









