«Երևանի գինու օրեր»


Մայիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի ունեցավ քաղաքի ամենասպասված և սիրված իրադարձություններից մեկը՝ «Երևանի գինու օրեր» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր 2800-ամյա գինու մշակույթ ունեցող Երևանին: Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառումը գինեսերների մշտական հավաքատեղին՝ Սարյան փողոցը, վերածել էր կատարյալ տոնախմբության: Երկու օր շարունակ քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան համտեսել հայկական ավանդական խմիչքներ` վայելելով գիշերային Երևանը և հայտնի խմբերի կատարումները:
Միջոցառման հատուկ գործընկերն էր ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը: Այցելուներին առաջարկեցին ARARAT Punch և լեգենդար կոնյակի հիմքի վրա պատրաստված ARARAT Spritz կոկտեյլը: 2000-ից ավելի ԱՐԱՐԱՏ-ի հյուրերը նաև հնարավորություն ունեցան ստանալու "Live" ձևաչափի լուսանկարներ և հոլովակներ, ինչն աննախադեպ փորձ էր Հայաստանում:
Միջոցառման նկարները հասանելի են այստեղ՝https://www.facebook.com/pg/AraratBrandyArmenia/videos/
Այլ նորություններ և իրադարձություններ





