«Ոչ բոլորին կտանեն ապագա» ցուցահանդես


Սեպտեմբերի 5-ին Իլյա և Էմիլիա Կաբակովների «Ոչ բոլորին կտանեն ապագա» խորագրով ցուցահանդեսը բացեց Տրետյակովյան պատկերասրահի նոր ցուցադրական շրջանը: Ցուցահանդեսի բացման գործընկերոջ դերում հանդես եկավ ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը:
Ցուցահանդեսը կարևոր միջազգային միջթանգարանային նախագիծ է, որի վրա Տրետյակովյան պատկերասրահն աշխատել է «Թեյթ Մոդեռն» պատկերասրահի և Էրմիտաժ թանգարանի հետ համատեղ: Նախագիծն արդեն ներկայացվել է Լոնդոնում և Սանկտ Պետերբուրգում:
Ցուցահանդեսի անվանումը «Ոչ բոլորին կտանեն ապագա» վերցված է ամենակարևոր ինստալիացիաներից մեկից, որը կենտրոնական տեղ է զբաղեցնում ցուցանմուշների շարքում: Ցուցահանդեսում ներկայացված են Իլյա Կաբակովի գրեթե վեց տասնամյակների աշխատանքները՝ սկսած նախքան ԽՍՀՄ-ից մեկնելու ժամանակներից, մինչև վերջին տարիներին կատարած ինստալիացիաները և գեղատեսիլ շարքերը: Հատուկ այս ցուցահանդեսի համար թանգարանը տրամադրել էր Կրիմսկի վալի շենքի ամենամեծ ցուցադրական սրահները:
Ցուցահանդեսն այցելած հյուրերի շարքում էին Ալյոնա Դոլեցկայան, Պյոտր Ավենը, Զուրաբ և Վասիլի Ծերեթելիները, ինչպես նաև առաջատար մեդիայի և մշակույթի ներկայացուցիչներ ինչպիսիք էին Մարիա Ֆյոդորովան, Նատալյա Շկուլովան, Օլգա Սվիբլովան և այլոք:
Թանգարանի ներքին բակում հյուրերը կիսվեցին ցուցահանդեսի մասին իրենց տպավորություններով և վայելեցին 6-ամյա ԱՐԱՐԱՏ Անի կոնյակը, ինպես նաև ԱՐԱՐԱՏ-ի հիման վրա պատրաստված Backstage, Cascade և Cherry Orchard կոկտեյլները, իսկ լեգենդար կոնյակի յուրահատուկ մատուցումը ընդգծեց ավանդույթների և արվեստի նոր դրսևորումների միջև կապը:
Այլ նորություններ և իրադարձություններ


























