ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Սույնով հաստատում եմ, որ ես հանդիսանում եմ 18 տարիս լրացած չափահաս անձ:
Ես հաստատում եմ, որ համաձայն եմ, որպեսզի «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲ ընկերության (ՀՎՀՀ 01802388) կողմից մշակվեն իմ անձնական տվյալները:
- Ծննդյան ամսաթիվ,
- Անուն, Ազգանուն, Հայրանուն,
- Էլեկտրոնային փոստի հասցե,
- Բնակության վայր (քաղաք),
- Հեռախոսահամար:
Ինչպես նաև, համաձայն եմ իմ կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստանալ հետևյալ ծանուցումները՝
- «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների մասին նորություններ/լրահոս,
- Հրավերներ մասնակցելու ARARAT կոնյակների միջոցառումներին, որոնք կկազմակերպվեն արտադրողի՝ «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ի, և Ռուսաստանի Դաշնությունում լիազորված ներմուծող «Պ.Ռ.Ռուսս» ՓԲԸ-ի կողմից,
- Առևտրի կետերում ARARAT կոնյակների հատուկ ակցիաների անցկացման մասին հայտարարություններ:
Ես տեղեկացված եմ այն մասին, որ ցանկացած պահի կարող եմ հրաժարվել վերոնշյալ ծանուցումները ստանալուց` անցնելով ծանուցումներում նշված հղմամբ:
Ես համաձայն եմ իմ անձնական տվյալների տրանսսահմանային փոխանցմանը հետևյալ իրավաբանական անձանց` Ռուսաստանի Դաշնությունում լիազորված ներմուծող «Պ.Ռ.Ռուսս» ՓԲԸ-ին (ՀՎՀՀ` 7729104184) և անձնական տվյալների մշակմամբ զբաղվող «Իտելլա Քոնեքշն» ՍՊ-ին: Անձնական տվյալները հավաքագրվում են հետագայում Համաձայնություն տված անձին ARARAT կոնյակի տեսականու, ինչպես նաև «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ի և ներմուծող ընկերությունների գործունեության, դրանց կողմից միջոցառումների և ակցիաների կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման նպատակով: Անձնական տվյալների պահպանման ժամկետը համապատասխանում է դրանց վերամշակման նպատակներին և ոչ մի դեպքում չի կարող գերազանցել 5 տարին: