ԱՐԱՐԱՏ արվեստների հավաքածու
Ամեն տարի ԱՐԱՐԱՏ կոնյակը գեղեցիկը գնահատողներին ուրախացնում է «Ախթամար» կոնյակի փաթեթավորման ինքնատիպ դիզայնով, որը բացահայտում է իսկական նկարիչների ու վարպետների ստեղծագործական կյանքի ամենավառ պահերը:
ԱՐԱՐԱՏ «Արվեստի հավաքածու» նոր թողարկումը ոգեշնչված է մշակույթի ժամանակակից գործիչների ու համաշխարհային ժառանգության մեջ թողած նրանց ավանդով: Մեծն Կոնստանտին Ստանիսլավսկին ասել է. «Թատրոնը կյանքն արտացոլող արվեստ է»: Ուստի արվեստի բոլոր տեսակներից հենց թատրոնին՝ ամենադինամիկ ու հուզականին է հատկացված գլխավոր դերը ԱՐԱՐԱՏ բրենդի գործունեության մեջ: Ապրանքանիշը վաղուց և ակտիվորեն մասնակցում է ռուսական թատերական կյանքին՝ աջակցելով սեզոնի ամենավառ և նշանավոր իրադարձությունները:
Նոր նախագիծը ստեղծվել է ԱՐԱՐԱՏ ապրանքանշանի և «Արտիստ» արվեստի գործիչների աջակցության բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում: Համագործակցությունը հնարավորություն է տալիս հրավիրել հասարակության ուշադրությունը այն մարդկանց վրա, որոնք իրենց աշխատանքով ու տաղանդով մեր կյանք բերեցին իսկական արժեքներ, որոնք, սակայն մատնվել են այսօր մոռացության: ԱՐԱՐԱՏ ապրանքանշանի համար, որի հիմքում ընկած են շռայլությունը, մարդասիրությունն ու հարգանքը նրանց հանդեպ, ովքեր ամբողջապես իրենց նվիրաբերում են կյանքի գործին, սա նաև սեփական սոցիալական դիրքորոշումն արտահայտելու օրգանական միջոց է:
Հիմնադրամի հիմնադիրների կողմից նախագիծը ներկայացնում է Մարիա Միրոնովան, իսկ փաթեթավորման հեղինակային դիզայնը ստեղծվել է հիմնադրամի գործընկերոջ, թատերական նկարիչ, փորձարար և պրոդյուսեր, «Ոսկե դիմակ» և «Բրավո» մրցանակների մրցանակակիր Պավել Կապլևիչի կողմից: Նրա ֆակտուրային կտավը դիտողի համար բացահայտում է անդրկուլիսյան տարածքն ու թատրոնը, ինչպես այն տեսնում են դերասանները:
Տվյալ կոմպոզիցիան արտացոլում է «Ախթամար» կոնյակի հագեցած ու նրբաճաշակ համը, որն անկասկած կդառնա հրաշալի նվեր, որն ունակ է արտահայտել իսկական զգացմունքներն ու հիշատակի և հարգանքի տուրք մատուցել անգերազանցելի վարպետությանը, հուզական շռայլությանն ու իրական արտիստների անձնվեր աշխատանքին: