Օգտագործման պայմաններ

Հետևյալ պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») տարածվում են www.araratbrandy.com կայքի (այսուհետ՝ «Կայքի») օգտատերերի, այցելուների և կայք մուտք ունեցող բոլոր անձանց վրա:

Օգտագործելով կամ դիտելով այս Կայքը, Դուք համաձայնվում եք սույն Պայմանների, Անձնական տվյալների պաշտպանության կանոնների և cookie ֆայլերի օգտագործման քաղաքականության հետ: Եթե Դուք համաձայն չեք, խնդրում ենք, մի օգտվեք տվյալ Կայքից: Կայքի հասանելիությունն ու օգտագործումն իրականացվում են օգտատիրոջ սեփական ռիսկով: Այս Կայքից օգտվելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին: Եթե Ձեր տարիքը չի լրացել, ապա մուտք մի գործեք Կայք:

1. Կայքի օգտատերերի տարիքային պահանջները

Տվյալ կայքի տեղեկություններն ուսումնասիրելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական համար պաշտոնապես թույլատրելի տարիքին՝ համաձայն Ձեր երկրի օրենսդրության: Եթե Ձեր տարիքը չի լրացել, խնդրում ենք լքել Կայքը: Եթե Ձեր տարիքը լրացել է, խնդրում ենք մեր արտադրանքն օգտագործել չափավոր:

Որոշ երկրներում մեր կայքին համանման կայքերի տեղեկությունների ուսումնասիրությունն համարվում է խախտում, քանի որ օրենքն արգելում է ալկոհոլային խմիչքների վաճառքը և/կամ գովազդը: Եթե Դուք մուտք եք գործել Մեր կայք, գտնվելով նման երկրում, խորհուրդ ենք տալիս լքել այս Կայքը և նախքան շարունակելը ծանոթանալ կանոնների հետ:

2. Օգտատիրոջ վարքագիծը

Դուք նախազգուշացվում և համաձայն եք, որ հասել եք այն տարիքին, որը համապատասխանում սպիրտային խմիչքների օգտագործման և/ կամ ձեռք բերման օրինական տարիքին՝ Ձեր կեցության երկրի օրենսդրությանը համապատասխան:

Կայքից օգտվելիս Դուք չեք կարող բեռնել, տեղադրել, փոխանցել, տարածել կամ այլ եղանակներով Կայքում հրապարակել նյութեր, որոնք.

  • (ա) անօրինական են, սպառնացող, անպարկեշտ, վիրավորական, խտրականություն պարունակող, կոպիտ, զրպարտիչ, կեղծ, խաբեբայական, պարունակում են անհարգալից բառապաշար, սեռական ակտի գրավոր կամ գրաֆիկական նկարագրություններ և ակնարկ դրա մասին (ներառյալ՝ այլ անձի կամ անձնաց խմբին ուղղված սեռական բնույթի կոպիտ կամ սպառանցող արտահայություններ ), ներխուժում են այլ անձի մասնավոր կյանք կամ քարոզում են ատելություն,
  • (բ) խանգարում կամ խոչընդոտում են ցանկացած այլ անձի օգտվել տվյալ Կայքից,
  • (գ) իրենցից ներկայացնում կամ խրախուսում են վարքագիծ, որը կարող է քրեորեն պատժելի լինել կամ հանգեցնել քաղաքացիական պատասխանատվության, կամ
  • (դ) պարունակում են վիրուսներ կամ այլ վնասակար բաղադրիչներ, ցանկացած տեսակի գովազդ, ինչպես նաև կեղծ կամ մոլորեցնեող ցուցումներ փաստերի ծագման կամ հաստատման վերաբերյալ:

Դուք նաև նախազգուշացվում և համաձայնվում եք, որ չպետք է.

  • (ա) Ձեզ անձնավորեք որպես իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ տրամադրեք կեղծ տեղեկություններ նրանց հետ ունեցած Ձեր կապերի բնույթի վերաբերյալ,
  • (բ) բեռնել, տեղադրել, հրապարակել, փոխանցել, վերարտադրել, տարածել կամ ցանկացած այլ եղանակով օգտագործել այս Կայքից ստացված տեղեկատվություն կամ այլ նյութեր, առևտրային նպատակներով (որոնք տարբեր են նրանցից, որոնք ոչ երկիմաստորեն հավանություն են տրվել այդ տեղեկատվության կամ նյութի մատակարարի կողմից, կամ
  • (գ) փորձել ստանալ անօրինական մուտք այլ համակարգչային համակարգերի նկատմամբ տվյալ Կայքի միջոցով:

Արգելվում է Կայքն օգտագործել ոչ նպատակային կերպով՝ դիտմամբ տեղադրելով վիրուսներ, տրոյական ծրագրեր, ինքնօրինակ վիրուսային ծրագրեր, տրամաբանական ռումբեր կամ վնասակար կամ տեխնոլոգիապես վտանգավոր բնույթի նյութեր. Դուք չեք կարող ստանալ ապօրինի մուտք Կայք, սերվեր, որտեղ տեղակայված է տվյալ Կայքը, կամ ցանկացած այլ սերվեր, համակարգիչ կամ տվյալների բազա, որոնք կապված են Կայքի հետ: Արգելվում է Կայքը ենթարկել DoS- կամ DDoS- գրոհների: «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում DoS- կամ DDoS-գրոհներով, վիրուսներով կամ տեխնոլոգիապես վտանգավոր բնույթի այլ նյութերով պատճառված վնասի համար, որոնք կարող են վնասել համակարգչային սարքավորումը, ծրագրային ապահովումը կամ տվյալները կամ Կայքի օգտագործման հետևանքով Ձեր այլ նյութերը կամ նրանում տեղակայված որևէ նյութի բեռնման կամ դրանում բերված հղումներն անցնելու դեպքում:

3. Օգտագործման սահմանափակումներ

Կայք մուտք գործելը ժամանակավոր հիմունքներով է, և մենք մեզ իրավունք ենք վերապահում փակել կամ փոփոխել Կայքն առանց ծանուցման: Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե որևէ պատճառով Կայքը որոշակի ժամանակահատվածում անհասանելի է: Արգելվում է տվյալ կայքի նյութերի փոփոխումը, արտատպումը, վերարտադրումը, տարածումը, վերատպումը, բեռնումը, տեղակայումը կամ փոխանցումը առանց «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ի նախնական գրավոր համաձայնության: «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ն տիրապետում է Կայքի և դրանում տեղադրված ցանկացած նյութի նկատմամբ մտավոր սեփականության բոլոր իրավունքերին: Բոլոր իրավունքները պատշպանված են: Այս կայքի օգտագործումը կամ դրա նկատմամբ մուտքի առկայությունը չի ենթադրում որևէ իրավուքի տրամադրում Ձեզ, ներառյալ՝ մտավոր սեփականության նկատմամբ իրավունքը. Կայքի հետ կապված բոլոր իրավունքները, լիազորություններն ու եկամուտները պատկանում են «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ին: Նյութերը կայքում տեղադրվում են բացառապես օրինական նպատակներով:

4. Պատասխանատվության սահմանափակում

Օրենքով որոշված սահմաններում «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ն որևէ հանգամանքում պատասխանատվություն չի կրում վնասի համար (այդ թվում, ի թիվս այլոց, ուղղակի, պատահական կամ անուղղակի վնասներ ու կորուստներ, բաց թողնված շահ, եկամուտի կամ շահույթի կորուստ, գործարար հեղինակության կորուստ, ձեռնարկության գործունեության դադարեցում, տվյալների կամ տեղեկատվության կորուտ, ինչպես նաև պատժիչ տուգանքներ, նույնիսկ «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ին նման վնասի հավանականության վերաբերյալ վաղաժամ ծանուցման դեպքում), հակաիրավական գործողություններով, պամանագրի խախտմամբ կամ Կայքի օգտագործման արդյունքում ծագած այլ պատճառներով, ինչպես նաև Կայքի աշխատանքի խափանմամբ, սխալով, ընդհատմամբ, թերությամբ, աշխատանքի դանդաղությամբ, համակարգչային վիրուսով կամ կապի խափանմամբ առաջացած ցանկացած բնույթի վնաս կամ կորուստ: Կայքում տեղադրված նյութերը կարող են պարունակել անճշտություններ կամ վրիպակներ: Նյութերը կայքում տեղադրվում են սկզբնական վիճակում և առանց որևէ երաշխիքի՝ լինի դա ակնհայտ, թե ենթադրելի: «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ն օրենսդրությամբ թույլատրված ողջ ծավալով բացառում է անփութության հետևանքով ցանկացած պատասխանատվություն, և չի երաշխավորում կամ խոստանում, ինչպես անկհայտ, այնպես էլ ենթադրելի (լինի դա օրենք, նախադեպային իրավունք, առևտրաշրջանության սովորույթ և այլն), այդ թվում՝ ի թիվս այլոց, առևտրային պիտանելիության, ցուցումով օգտագործման համար պիտանիության կամ որևէ մեկի իրավունքների խախտման բացակայություն: «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ն չի երաշխավորում և չի խոստանում Կայքի անխափան ու անսխալ աշխատանքը, դրա բովանդքկության ճշգրտությունն ու հուսալիությունը, ինչպես նաև Կայքում կամ դրա սերվերում վիրուսների կամ այլ վնասակար բաղադրիչների բացակայությունը: «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում Կայքում տեղ գտած տեղեկատվության կամ դրա հանդեպ վստահության նկատմամբ ՝ վերջինիս իսկության, հուսալիության կամ այլ բնութագրիչների տեսանկյունից: Անհրաժեշտ սպասարկման, վերականգնման կամ ուղղումների բոլոր ծախսերը դրվում են Ձեզ վրա (այլ ոչ «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ի):

5. Մտավոր սեփականության պաշտպանություն 

5.1. Կայքի և վերջինիս բովանդակության պաշտպանությունը մտավոր սեփականության իրավունքով

Կայքը, նրա ճարտարապետությունը, տեսքը, գրաֆիկական ստանդարտները և նրա ողջ բովանդակությունը, ինչպես նաև Կայքում հրապարակվող ցանկացած նյութեր (տեքստեր, գծապատկերներ, գրաֆիկական պատկերներ, պատկերանիշներ, նկարներ, լուսանկարներ և այլն) (այսուհետ՝ «Պաշտպանիչ տարրեր»), պաշտպանված են մտավոր սեփականության նկատմամբ իրավունքով, ներառյալ հեղինակային իրավունքները, և հանդիսանում են «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ի բացառիկ սեփականությունը:

Ի թիվս այլոց, դուք չպետք է.

  • որևէ կերպ վերարտադրել, պատճենահանել, փոփոխել, ստեղծել ածանցյալ նյութեր, ամբողջացնել, վերստեղծել, տարածել, փոխանցել, ի ցույց դնել, հրապարակայնորեն ցուցադրել, հրապարակել, վաճառել, վերագրել իր կամ որևէ այլ մեկին, ենթալիցենզավորել, երրորդ անձանց տրամադրության տակ դնել և առաջարկել շուկայում Պաշտպանիչ տարրերը, լինի դա ամբողջական թե մասնակի:
  • ամբողջապես կամ մասնակիորեն մոդիֆիկացնել կամ փոփոխել Պաշտպանիչ տարրերը՝ օրինակ, դեպքի կայք չատոնագրված մուտք ունենալու և միանալ նրան միացման ինտերֆեյսից տարբեր ցանկացած միջոցների օգնությամբ, որը տրամադրվում է «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ կայքում:

5.2. Ապրանքային նշանների պաշտպանությունը

Կայքում օգտագործվող բոլոր ապրանքային նշաններն ու դրանց հետ առնչվող լոգոտիպերը, ձևաթղթերը, պիտակները, շշերի դիզայնը և www.araratbrandy.com կայքին առնչվող մտավոր սեփականության այլ օբյեկտները հանդիսանում են «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲ ընկերության սեփականությունը: «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲ ընկերության ապրանքային նշանները չպետք է օգտագործվեն վերջինիս չառնչվող ապրանքների կամ ծառայությունների կապակցությամբ, ինչպես նաև այնպիսի եղանակներով, որոնք կհանգեցնեն «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ի թյուրըմբռնմանը կամ կստորացնեն և/կամ կվարկաբեկեն վերջինիս: Բոլոր այլ ապրանքային նշանները պատկանում են իրենց համապատասխան սեփականատերերին, որոնք կարող են լինել կամ չլինել հաշվետու, առնչվող կամ ֆինանսավորվող «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ին և նրա կողմից:

6. Հղումներ

Դուք ընդունում և համաձայնվում եք, որ մենք որևէ պատասխանատվություն չենք կրում կայքերում տրամադրվող տեղեկատվության ճշգրության և հասանելիության համար, որտեղ դուք կարող ենք տեղափոխվել Կայքում առկա հղումներով (ասյուհետ՝ «Կապակցված կայքեր»): Կապակցված կայքերի հղումները չեն ենթադրում «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ի հավանություն կամ այդ կայքերի, դրանց բովանդակության,ապրանքների, գովազդի կամ դրանցում տեղադրված այլ նյութերի կապը վերջինիս հետ: Դուք ընդունում և համաձայն եք, որ «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ն որևէ ուղղակի կամ անուղղակի պատասխանատվություն չի գրում ցանկացած վնասի կամ կորստի համար, որն առաջացել է, ենթադրվում է, որ առաջացել է կամ ծագել նման Կապակցված կայքերում հասանելի բովանդակության, ապրանքների կամ ծառայություններրի օգտագործմամբ:

7.  Կիրառվող օրենսդրություն և իրավազորություն

Նույն պայմանները կարգավորվում են Հայաստանի օրենդրությանը համապատասխանէ անկախ կոլիզիոն իրավունքի սկզբունքներից: Եթե այլ բան նշված չէ, ապա կայքում տեղադրված բոլոր նյութերը ծառայում են բացառապես www.araratbrandy.com – ի մասին տեղեկությունների տրամադրման համար: «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ն, որը վերահսկում է այս Կայքը և կառավարում այն Հայաստանից, չի երաշխավորում, որ այդ նյութերը հանդիսանում են այլ երկրներում օգտագործման համար տեղին կամ հասանելի:

Ցանկացած այլ մեկնաբանություններ, վեճեր կամ հավակնություններ կապված սուն պայմանների հետ, ենթակա են դիտարկման բացառապես Երևանի դատարաններում՝ անկախ գործի կողմերի թվից և երրորդ անձանց ներգրավումից, ներառյալ շտապ, պաշտպանական համ պարզեցված դատավարությունը:

8. Տեղեկություններ Ձեր և կայք Ձեր այցելության մասին

«Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ն մշակում է Ձեր հետ կապված տեղեկատվությունը Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:

Пожалуйста, поверните устройство
для продолжения просмотра сайта

Հետևեք ARARAT ապրանքանշանի նորություններին և իրադարձություններին

ARARAT կոնյակների նորությունները պարբերաբար ստանալու համար, լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Շնորհակալություն

Ուղղեք Ձեր հարցը

Հարցեր ուղղելու, կարծիք թողնելու կամ խնդրի մասին հաղորդելու համար լրացրեք ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ծննդյան ամսաթիվ*:

Խնդրում ենք ընտրել ցանկից, թե որ կետին է վերաբերում ԱՐԱՐԱՏ կոնյակի մասին Ձեր հարցը:*

  • որակ
  • որտեղից գնել
  • իսկություն
  • արտադրող
  • համագործակցություն
  • Այցելություն
  • այլ

Եթե ցանկանում եք այցելել Երևանի կոնյակի գործարան և ARARAT Museum, խնդրում ենք լրացնել «Այցելել» ձևաթուղթը:

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Ձեր հարցումը ուղարկված է: Շնորհակալություն

Դարձեք Երևանի Կոնյակի Գործարանի ARARAT Museum-ի հյուրը

Շրջայց-համտեսի գրանցվելու համար կարող եք լրացնել ստորև ներկայացված ձևաթուղթը:

Ինչպե՞ս կարող ենք Ձեզ դիմել.:

Ձեր գտնվելու վայրը:

Ծննդյան ամսաթիվ*:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախընտրելի ամսաթիվը.*

Շրջայցի նախընտրելի լեզուն.

Մուտքագրեք նկարում պատկերված ծածկագիրը::

Մենք շուտով կգրենք ձեզ ARARAT թանգարանում ձեր շրջայց-համտեսի օրը և ժամը հաստատելու համար:

Թող խաղաղության Ձեր ուղերձը որքան հնարավոր է շատ մարդ տեսնի՝ գտեք պատի վրա Ձեր գրառման հատվածը և տարածեք այն սոցիալական ցանցերում: