Այս վինտաժային կոնյակի թողարկումը նվիրված է Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակին: ARARAT «Երևան» կոնյակը, որը վերստեղծվել է հանճարեղ վարպետ Մարգար Սեդրակյանի բաղադրատոմսով` Երևանի կոնյակի գործարանի հարուստ ժառանգության ժամանակակից մեկնաբանությունն է և հարգանքի տուրքը հայտնի ստեղծագործողի ծննդավայրին:

Բնութագիր
ծավալ
0,75 լ
թնդություն
57%
հնացում
10 տարի

Կարեվոր
մանրամասներ

Գույն
Հագեցած ոսկե սաթ: Այն կարծես պարունակում է արևի էներգիա և ջերմություն:
Համ
Սալորաչրի, սերուցքային կարամելի, լորենու, մեղրի և նուշի նոտաներով հարուստ համը վերածվում է այրող համտեսի:
Բույր
Բազմաբնույթ և թարմ, նուշի և սալորի հստակ երանգներով:

Ընտրեք
պահը

Ժամանակն անցկացրեք հաճույքով

10 տարվա հնացման, 57 աստիճան բարձր թնդության և թորվածքների անգերազանցելի որակի շնորհիվ այս ըմպելիքն իսկական աստղ է դարձել ապրանքանիշի արտադրանքի շարքում: Յուրաքանչյուր կում բացահայտում է բնավորության և ճաշակի տարբեր երանգներ՝ հաճելի ջերմությամբ լցնելով ընկերական զրույցը: ARARAT «Երևանը» հարմար է ինչպես շքեղ խնջույքի, այնպես էլ սիրելիների շրջապատում հանգիստ համտեսելու համար:

Կատարյալ
ձեվ

Բարձր որակի մարմնացում

Համաձայն լեգենդի` Մարգար Սեդրակյանը ստեղծել է այս թունդ խմիչքը բևեռային արշավախմբերի մասնակիցների համար: Վարպետն ուզում էր, որ նույնիսկ ամենադաժան պայմաններում մարդիկ հնարավորություն ունենան տաքանալ և վայելել մեղմ արևի և Հայաստանի առատաձեռն բնության բարիքները: Ժամանակակից ARARAT «Երևան»-ը բարձր է գնահատվում կոնյակի գիտակների կողմից` Հայաստանի մայրաքաղաքից ոգեշնչված իր յուրօրինակ հարուստ համի շնորհիվ: Իսկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերի պատկերները զարդարում են պիտակը և փաթեթավորման տուփը:

Ծանոթացեք մեր հավաքածուին

Համի բացառիկ բնութագրերն ապրանքանիշի կոնյակները հանրահռչակել են Հայաստանի սահմաններից դուրս: ARARAT տեսականին առաջարկում է համապատասխան ըմպելիք ցանկացած առիթի համար: Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: