Երեւանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Հուլիսի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 20-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ։
ARARAT լեգենդար հայկական կոնյակներն աջակցել են «Ոսկե ծիրանին» փառատոնի հիմնադրման առաջին իսկ տարվանից։ Տարիներ շարունակ մշակութային այս կարևոր իրադարձությունը կերտում է հայկական կինեմատոգրաֆիայի դիմագիծը և նոր տաղանդներ գտնելու մեծ հարթակ հանդիսանում։ Տարին հոբելյանական է թե՛ «Ոսկե ծիրանի», որը նշում է իր 20-րդ փառատոնի բացումը, թե՛ հայ կինոյի հիմնադրման համար՝ որն արդեն ամբողջացնում է իր 100 տարվա պատմությունը։
Փառատոնի բացումն ազդարարվեց ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։
Այս տարի փառատոնը հյուրընկալել է բազմաթիվ հայտնի կինոգործիչների, որոնց թվում են եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ Դարդեն եղբայրները, ժամանակակից հեղինակային կինոյի վառ ներկայացուցիչներից մեկը՝ Լավ Դիասը, ճապոնական կինոմշակույթի հայտնի գործիչ Տակեշի Կիտանոն, բրիտանացի հայտնի կինոպրոդյուսեր Ջերեմի Թոմասը և այլոք։
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հատուկ մրցանակ հանձնեց հիմնադիրներին՝ շնորհակալություն հայտնելով «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիրներին նվիրական աշխատանքի համար։
«20 տարի առաջ Հայաստանում հիմնադրել կինոփառատոն նշանակում էր բարդ հանգամանքներին հակադրել երազանքը։ Այսօր, 20 տարի անց, վստահորեն կարելի է ասել, որ Ոսկե ծիրանը կերտեց ժամանակակից Երևանի մշակութային դիմագիծը՝ հաղորդելով նրան բացառապես նոր մշակութային միջավայր։ Ոսկե ծիրանին սպասում են կինոյի սիրահարները, Ոսկե ծիրանին սպասում են երևանցիները, Ոսկե ծիրանին սպասում է Երևանը, ստանալով այս օրերին տոնական յուրահատուկ տրամադրություն և հանդերձանք։ Բայց հանդիսավոր լուսարձակների ստվերում ահռելի ջանքեր են, նվիրյալների համարձակությունը և անձնուրաց աշխատանքը», - նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
«Տարին իրոք հոբելյանական է հայկական կինոարտադրության համար: Հայ կինոյի 100 տարին բաժանվում է տարբեր պատմական շրջանների, որոնցից յուրաքանչյուրն իր դիմագիծն ունի: 70-ականների ֆիլմերի ոսկե ժառանգության հովանու ներքո այժմ ունենք անկախության շրջանի ֆիլմերը, որն ամենահետաքրքիրը պետք է լինի մեզ համար և հիմք հանդիսանա կինոյի մշակույթի շարունակականությունն ամրապնդելու համար», - ասում է «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավարԿարեն Ավետիսյանը։
Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց պաշտոնական ընդունելությունը, որը տեղի ունեցավ ARARAT Թանգարանում։ Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան միմյանց հետ փոխանակելու փառատոնի մեկնարկի ջերմ պահերը, ինչպես նաև կարծիքներ կիսեցին փառատոնի ակնկալիքների և կարևոր դրվագների մասին՝ վայելելով լեգենդար հայկական կոնյակը, խորհրդանշական ARARAT Apricot խմիչքը, ինչպես նաև նրանց հիմքով պատրաստված կոկտեյլներ։