Իրադարձություններ / 06.05.2025

ARARAT հայկական կոնյակը աջակցում է գրավոր ժառանգության վերականգնմանը

ARARAT հայկական կոնյակը աջակցում է  գրավոր ժառանգության վերականգնմանը

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի կազմերի պահպանման համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։

Կաղնեփայտե սալիկները պատրաստված են ARARAT-ի տակառափայտերից, որոնք Մատենադարանի վերականգնող մասնագետների տրամադրած ուղեցույցի հիման վրա անցել են հատուկ մշակում։

Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին և հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանին ներկայացվեցին Մատենադարանի վերականգնման ենթակառուցվածքները և գիտատեխնիկական ստորաբաժանումները։ Արա Խզմալյանը, ողջունելով գործընկերներին, մասնավորաբար նշեց․ «Գրավոր ժառանգության պահպանման խնդիրը համահայկական պատասխանատվության առարկա է։ Մատենադարանի ջանքերով վերականգնվում են նաև Հայաստանի բոլոր մշակութային հաստատությունների գրավոր արժեքները, աշխարհասփյուռ ձեռագրական հավաքածուները։ Ավելին՝ Մատենադարանը տարեցտարի ամրապնդում է միջազգային գրավոր ժառանգության վերականգնման իր հանձնառությունը։ Ուստի պետական աջակցությանը զուգահեռ՝ մեծապես կարևորում ենք մասնավոր անհատների և կազմակերպությունների մասնակցությունը այս առաքելությանը»։

 «Մեզ համար պատիվ է համագործակցել հին ձեռագրերի պահոց Մատենադարանի հետ, որը հիրավի կարելի է համարել յուրաքանչյուր հայի ծննդյան հավաքական վկայականը։ Շատ ուրախ ենք, որ մեր գործընկերների հետ ակտիվ շփումները մշտապես բացահայտում են համագործակցության նոր ուղիներ։ Համագործակցության այս դրվագն ունի այլաբանական գեղեցիկ իմաստավորում։ ARARAT-ն իր էությամբ նախևառաջ ժառանգության մասին է, ուստի շատ խորհրդանշական է, որ ARARAT-ի մի մասնիկը ծառայելու է մեր բացառիկ ժառանգության պահպանության գործին»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
Նորություններ / 28.01.2025

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: