Նորություններ / 19.06.2023

«Երկրի աղը»․ ARARAT հայկական կոնյակի և «Соль» ամսագրի հատուկ նախագիծը

«Երկրի աղը»․ ARARAT հայկական կոնյակի և «Соль» ամսագրի հատուկ նախագիծը

Հայաստան. բնության բազմազանություն՝ անծայրածիր Արարատյան դաշտավայրից մինչև խիտ անտառներով և զովությամբ պարուրված նախալեռներ: Ողողված բնության առատաձեռն արևով, որի բարիքներից և տեղական խաղողի տեսակներից են արտադրվում ARARAT հայկական կոնյակը։

Ինչպե՞ս զգալ Հայաստանի իսկական համը։

Գաստրո մշակույթով հետաքրքրվածների համար «Соль» ամսագիրը թողարկման այս շրջանում բացահայտում է Հայաստանի տարբեր անկյունները ARARAT-ի աչքերով և թողարկում է հեղինակային ընթրիքների շարք։ Երեք առանձնահատուկ վայրեր Հայաստանում, որտեղ հյուրերը կարող են ճաշակել մոսկովյան չորս խոհարարների ճաշացանկը, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է Հայաստան աշխարհի էությունը պարզ, բայց վառ և օրիգինալ մատուցումներով, ստեղծված յուրահատուկ ջերմ մթնոլորտում, ARARAT-ի հիմքով կոկտեյլների գաստրոնոմիկ համադրությամբ։

Հիմքում՝ տեղական մթերքներն են, իսկ մթնոլորտն՝ ասես հենց շեֆ-խոհարարին հյուր եք համեցել։ Առանց նախնական որևէ պատրաստության, ճաշատեսակների համար նախատեսվել են միայն սեզոնային մթերքներ, որոնք հավաքվել և մատակարավել էին ճաշից անմիջապես առաջ, որպեսզի թե՛ խոհարարները, թե՛ հյուրերը ունենան ոչ միայն խոհարարական ճամփորդություն, այլև իր տեսակի մեջ եզակի ներկայացում։

Ընթրիքների շարքն առաջինը բացում է Ռոման Կիսելևը («Ռենե» ռեստորան), ով մատուցել է ճաշացանկը, իրեն բնորոշ Սանկտ Պետերբուրգի էսթետիկայով՝ Սևանի մերձակա գյուղերից մեկում գտնվող «Ծաղկունք» ռեստորանում։

Հաջորդիվ տեղափոխվում ենք Դիլիջանի «ImToon» ռեստորան, որտեղ առանց այն էլ հիասքանչ տեսարանն ավելի է գեղեցկանում Նիկիտա Բրեխովի («The Greeks» ռեստորան) մատուցած ընթրիքի շնորհիվ՝ երկրորդը նախագծի շրջանակում։ Փակմանը ներկայացվում է միանգամից երկու մոսկովյան շեֆ-խոհարարների ընթրիք՝ Անտոն Կովալկովու և Գեորգի Տրոյանի (Le Pigeon) ստեղծած գաստրո փորձառությամբ Երևանի «Phoenix Bar» ռեստորանում:

Այլ նորություններ

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
Նորություններ / 28.01.2025

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն մրցանակի։
«Ամենայն անկեղծությամբ»  ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
Նորություններ / 25.11.2024

«Ամենայն անկեղծությամբ» ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը

«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով ամրացնել ներկայացվածությունն իր բոլոր շուկաներում և կենտրոնանալով սպառողի հետ հողարդակցման առավել արդյունավետ միջոցների վրա, բացում է մի նոր էջ, որը նրբորեն ներկայացնում է մի պատմություն ամենակարևորի մասին։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: