ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում
![ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում](/media/v5ebzgke/ararat-ani_-moc-1-copy.jpg)
Սան Ֆրանցիսկոյում կայացած Bartender Spirits Awards մրցույթին ARARAT «Անի» 7 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձր գնահատականի բարմենների միջազգային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նվաճել ոսկե մեդալ։
Ամերիկյան այս հեղինակավոր մրցույթում խմիչքները գնահատվում են ըստ կոկտեյլերի մաս կազմելու հնարավորության (Mixability), բազմաեզրության (Versatility), համի և հետհամի, ինչպես նաև փաթեթավորման և գնի։
Նշենք, որ ARARAT «Անի» 7 տարեկան կոնյակը նոր կուպաժ է, որը Երևանի կոնյակի գործարանը ներկայացրեց սպառողներին ի լրումն վերջերս տեղի ունեցած լեգենդար կոնյակների փաթեթավորման վերաթողարկմանը: Այսպիսով, ARARAT «Անի» 7 տարեկան նոր կուպաժի ոսկե մրցանակը համալրեց լեգենդար խմիչքի հաղթանակների պատմությունը և վերստին հաստատեց հայկական կոնյակի բարձր համբավը միջազգային հարթակներում։
Հրավիրում ենք բացահայտելու ARARAT «Անի» կոնյակի հիմքով կոկտեյլները այստեղ https://am.araratbrandy.com/cocktails/
Այլ նորություններ
![ARARAT Craft & Twist․ մեկ օր, մեկ բար, 4 նոր կոկտեյլ](/media/cc5dlrum/img_3534.jpg)
ARARAT Craft & Twist․ մեկ օր, մեկ բար, 4 նոր կոկտեյլ
![Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30»](/media/5ffhyylp/ind30_closeup.jpg)
Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30»
![Դիլիջանում տեղի է ունեցել ARARAT Craft & Twist Camp 2021 բարմենների մրցույթը](/media/eithbokl/ars_2019.jpg)