Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության  և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։

Հայերերն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հասանելի ARARAT Երևան ձայնային ուղեցույցը հրաշալի հնարավորություն է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար՝ բացահայտելու հին քաղաքի նոր եզրերը, մտագրավ պատմություններ լսելու նրա ճարտարապետական կառույցների մասին և, ամենակարևորը, հաղարդակից լինելու նրա բացառիկ ջերմությանը։

ARARAT Երևան ձայնային ուղեցույցը առաջարկում է մոտ մեկ ժամ տևողությամբ զբոսանք Երևանի կենտրոնով, որը մեկնարկում է Ռադիոյի տան մոտ և բերում ունկնդրին Ֆենիքս բար։ Ավելին, զբոսանքի ավարտին ձայնային ուղեցույցը կմատուցի հաճելի անակնկալ: 

Այս ձայնային ուղեցույցի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջարկված հետագծի շրջանակներում ձեզ հետ կզբոսնի լրագրող և գրող, Երևանի մասին մի շարք գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանը, ով ներկայացնում է ոչ միայն զարմանահրաշ պատմություններ, այլև կիսում ձեզ հետ Երևանի հանդեպ իր անկեղծ հույզերը։

Իր կիրառության մեջ մատչելի և հարմարավետ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը կլինի ձեր և ձեր հյուրերի լավագույն ուղեկիցը։ Այն հասանելի է https://yerevanguide.araratbrandy.com/ կայքում։

«Երևանն այն հյուրընկալ քաղաքն է, որը կարող է անվերջ ոգեշնչել։ Մենք ցանկանում էինք հանդես գալ մի նախաձեռնությամբ, որը թույլ կտար երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին զգալ մեր քաղաքի անկրկնելի հմայքն ու նրա հարուստ պատմությունը։ Այս ձայնային ուղեցույցը պարզապես հետագիծ չէ, այլ Երևանի հանդեպ սիրո պատմություն։ Լիահույս եմ, որ այս փորձառությունը յուրաքանչյուրի համար կդառնա գեղեցիկ հիշողություն՝ ուղեկցված ARARAT-ի ջերմությամբ։ Թեպետ աուդիոգիդում ներառված չէ ARARAT թանգարանը, շատ խորհրդանշական է, որ այս նախագիծը մեկնարկում է հենց այստեղ՝ ARARAT թանգարանում։ Մեզ համար շատ կարևոր է Երևանի ամենաայցելվող թանգարանից մեկի՝ ARARAT թանգարանի տասնյակ հազարավոր հյուրերին ներկայացնել մեր քաղաքը, հնարավորություն տալ բացահայտելու թե՛ նրա պատմական ժառանգությունը, թե՛ ժամանակակից զարկերակը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը։

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: