Նորություններ / 18.11.2022

«Convivial Reunion». մշակութային հաղորդակցման նոր ձևաչափ

«Convivial Reunion». մշակութային հաղորդակցման նոր ձևաչափ

 «Convivial Reunion» 10-րդ հոբելյանական մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում, Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներն այցելեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն։

2018 թվականին մեկնարկած «Convivial Reunion» միջոցառումների շարքը միավորում է  Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներին` մշակութային տարատեսակ կենտրոններ կատարած այցերի միջոցով։ Այն իր բնույթով ամբողջացնում է ARARAT-ի առանցքային արժեքները և աշխատակիցներին ներկայացնում հայկական մշակութային կարևոր նվաճումները՝ համակցվելով ջերմ շփումներով և վառ հիշողություններով։ Արդեն իսկ ավանդույթ դարձած միջոցառումների շարքն ունի բազմաժանր մոտեցում. Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները հասցրել են բացահայտել գորգագործության արվեստը` Մեգերյան Կարպետում, գեղանկարչության վարպետության վառ եզրերը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հին ձեռագրերի և մատենագրության ժառանգությունը` Մատենադարանում, ինչպես նաև Երվանդ Քոչարի քանդակների գաղտնիքներն ու Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին։

«Վերածննդի ինքնություն» խորագիրը կրող 10-րդ խորհրդանշական «Convivial Reunion» միջոցառումն իրականացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Միջոցառման շրջանակներում  Կենտրոնի մասնագետների օգնությամբ կազմվեց հատուկ թանգարանային հետագիծ, որը հանգավորվում էր միջոցառման խորագրի հետ և նախատեսում այցեր «Սասունցի Դավիթ» և «Խանջյան» սրահներ։

Երեկոն եզրափակեց Կոմիտասի անվան ազգային քառյակը, որը գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի գլխավորությամբ ներկայացրեց Ս․Ռախմանինովի, Մոցարտի և, իհարկե, Կոմիտասի ստեղծագործությունները։

«Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» նախագիծը աշխատակիցներին նոր ձևաչափով մեր մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու միջոց է, որն ամեն անգամ ապահովում է անկրկնելի փորձառություն։ Երևանի կոնյակի գործարանի յուրաքանչյուր աշխատակից որպես Pernod Ricard միջազգային մեծ ընտանիքի անդամ Convivialite գաղափարի կրող է, ասել է թե՝ միմյանց հետ ջերմ ու անկեղծ պահերի կիսելու ջատագովը։ Այդ իմաստով «Convivial Reunion»-ը իմաստալից ժամանցի այն ձևաչափն է, որը մշակույթի և ժառանգության մեր նոր բացահայտումները վերածում է ջերմ կորպորատիվ հուշերի։ Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելության ծրագիրը որոշակի առումով հանգավորվում էր մեր այսօրվա ներաշխարհի հետ և շատ կարևոր էր թե՛ գեղագիտական, թե՛ էմոցիոնալ առումներով․ մեր պատմության ամենադժվարին էջերին հաջորդել է Վերածնունդը, որքան էլ դժվար էր Սարդարապատը, նրանից հետո միշտ հնչում է լուսեղեն Կոմիտասը։ Սա է մեր ինքնությունը, որն այլընտրանք չունի»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Այլ նորություններ

ARARAT-ը՝ «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսի աջակից
Իրադարձություններ / 18.10.2022

ARARAT-ը՝ «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսի աջակից

Հոկտեմբերի 18-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացավ «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցադրությունը, որին աջակցել է ARARAT կոնյակը: Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից իրականացված տարիների աշխատանքները:
ARARAT Թանգարանը` World Travel Awards-ի մրցանակակիր
Նորություններ / 17.10.2022

ARARAT Թանգարանը` World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT թանգարանը արժանացել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակի՝ հաղթող ճանաչվելով Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում։
ARARAT թանգարանը հյուրընկալեց «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը համավարակի ժամանակ և դրանից հետո» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին։
Իրադարձություններ / 13.10.2022

ARARAT թանգարանը հյուրընկալեց «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը համավարակի ժամանակ և դրանից հետո» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին։

Հյուրերը այցելեցին հնացման մառան, որտեղ ծանոթացան ARARAT հայկական կոնյակի պատմությանն ու արտադրական նրբություններին, ինչպես նաև բացահայտեցին լեգենդար բրենդի ժամանակակից եզրերը։ Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց նաև ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգը։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: