Նորություններ / 14.07.2023

ARARAT Honey. Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է իր համահոտային շարքի նոր խմիչքը

ARARAT Honey. Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է իր համահոտային շարքի նոր խմիչքը

ARARAT Honey-ն դասականի և նորարության այն համադրությունն է, որը կբացահայտի թե՛ կոնյակի, թե՛ մեղրի նորանոր եզրերը։

2013 թվականին առաջացած գաղափարը Երևանի կոնյակի գործարանի մասնագետներից պահանջեց ստեղծագործական որոնումների տասը տարի, որը հանգեցրեց ներդաշնակի բացարձակ դրսևորմանը։

ARARAT Honey-ն ունի 30 % թնդություն և առանձնանում է ARARAT-ին բնորոշ ոսկեգույն, բաց սաթե երանգով։  

Այս նախաձեռնությամբ Երևանի կոնյակի գործարանը շարունակում է արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած «Երիտասարդ սպառողների ներգրավման» իր ռազմավարությունը 50-ից ավել շուկաներում։

Մասնավորապես՝ 2019 թվականին մեկնարկած ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ուներ ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավել նոր սպառողների։ Երևանի կոնյակի գործարանի մասնագետների և ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետևողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձան և արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին է վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության բոլորովին վերջերս թողարկած հաշվետվությունը։

«Ինչպես կոնյակը, մեղրը բնության այն եզակի պարգևն է, որը ևս ստացվում է կուպաժի՝ տարբեր ծաղիկների ու բույսերի նեկտարների համադրությամբ։ Այնպես որ, դեռևս տարիներ առաջ օրակարգ բերված գաղափարն ունի նաև գեղեցիկ խորհրդանշական իմաստ։ Չնայած մեղրի տարբեր տեսակներն ունեն էապես տարբերվող ծագում, համ, հոտ և բույր, մենք տեսականորեն վստահ էինք կոնյակի ու մեղրի համադրելիության մեջ, և մեզ հարկավոր էր այս երկու ինքնին հագեցած բաղադրիչներից ստանալ այնպիսի միահյուսում, որը լրացուցիչ երանգներ կհաղորդեր թե՛ կոնյակին, թե՛ մեղրին»,- ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը։

ARARAT Honey-ն ունի հարուստ և կլորավուն համ՝ ընդգծված նեկտարային և համեմունքային երանգներով, որի վայելքին նախորդում է ARARAT կոնյակներին բնորոշ և մեղրամոմով հագեցած բույրը։

ARARAT Honey-ն կարելի է վայելել ինչպես մաքուր տեսքով,  այնպես էլ սառույցով կամ կոկտեյլներում։

Այլ նորություններ

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները
Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Նորություններ / 27.10.2023

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: