Նորություններ / 03.07.2023

«Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրություն ARARAT Թանգարանում

«Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրություն   ARARAT Թանգարանում

«Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությունը ARARAT թանգարանի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որը միավորում է համաշխարհային էպիկական ժառանգությունն ու արհեստական բանականությունը։

Նախագծի հեղինակները վերընթերցել են հայկական «Սասնա Ծռեր» էպոսը և համաշխարհային այլ էպոսներ և առանձնացել այն դրվագները, որոնք ներդաշնակորեն հանգավորվում են ARARAT-ի արժեքների հետ։ Ընտրված դրվագներն ու հարակից նյութերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո դրանք պատկերավորվել են արհեստական բանականության օգնությամբ։

«Գիլգամեշ» ու «Ոդիսական», «Սասնա Ծռեր» ու «Նիբելունգների երգ», «Բիլինաներ» ու «Արթուր թագավոր»․ այս աշխարհահռչակ ստեղծագործությունները` էպոսներ կամ դյուցազներգություններ են, որոնք պատմում են աստվածների ու հերոսների մասին։ Սակայն հերոսական սխրանքները, հրաշապատում դեպքերն ու տպավորիչ կերպարները բանահյուսության ու գրականության  այս հինավուրց տեսակի լոկ առաջին շերտերն են, իսկ խորքում՝ արժեքների պատմությունն է։

Համաշխարհային մշակույթի գանձարանում իրենց մնայուն տեղը զբաղեցրած այս կոթողային գործերն իրենց բազմազանությամբ ու տարբերություններով հանդերձ, ունեն մեկ կարևոր ընդհանրություն․ յուրաքանչյուր էպոս բերում է արժեքների որոշակի համակարգ, բարոյական համընդհանուր կոդ։ Այս առանձնահատկությունն էլ հնարավորություն է տալիս էպոսը ստեղծող ժողովրդին ճանաչելու ինքն իրեն, ապա նաև բացում տարբեր ժողովուրդների միմյանց արժեքների ճանաչողության ճանապարհները։

Մարդկության մշակութային այս մեծ ժառանգությունն այսօր վերընթերցվում է արհեստական բանականության կողմից։ Եվ հավերժական արժեքների ու նոր տեխնոլոգիաների այս բացառիկ համադրությունը ARARAT թանգարանը սիրով  ներկայացնում է իր այցելուներին։

Ներկայացնում է որպես հարգանքի տուրք նրանց ճանապարհորդությանը դեպի ARARAT․․․

«Էպոսը, որպես ստեղծագործական ժառանգության միավոր, նախ և առաջ արժեքների որոնման պատմություն է։ Բացի այդ, մեզ հայտնի գրեթե բոլոր էպոսներում իմաստային հատուկ խտացում է ստանում հերոսի ճամփորդությունը։ Այդ իմաստով «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը շատ ընդգրկուն հանգավորում է ստանում ARARAT թանգարանի գաղափարների հետ։ Մասնավորապես՝ ARARAT թանգարանի շրջայցերի դասական ծրագիրը հայկական լեգենդար կոնյակի արժեքների բացահայտման պատմություն է։  Վարպետություն, համբերություն, առատաձեռնություն, հավատարմություն, սեր – ARARAT-ի ԴՆԹ-ն կազմող այս արժեքներին է հաղորդակցվում թանգարանի յուրաքանչյուր այցելու, ում անմոռանալի ճամփորդությունը սկսվում է թանգարանի շեմը հատելուն պես», - նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

«Հայկական հիանալի «Սասնա Ծռերը» և համաշխարհային մյուս էպոսները յուրահատուկ մշակութային կոդեր են, որոնք իրենց տարբերություններով հանդերձ, ներկայացնում են համընդհանուր ու բոլոր ժամանակներում արդիական արժեքներ․ արիություն ու նվիրում, հավատարմություն ազգային արժեքներին ու համընդհանուր  բարոյական նորմերին, վեհանձնություն նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում և հավատ սեփական ուժերի ու արդար գործի հաղթանակի նկատմամբ»,-  ընդգծում է նախագծի գրական խորհրդատու, բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանը։

Այլ նորություններ

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները
Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Նորություններ / 27.10.2023

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: