Իրադարձություններ / 27.04.2023

Բացահայտելով ARARAT-ը՝ Գյումրիում և Վանաձորում

Բացահայտելով ARARAT-ը՝ Գյումրիում և Վանաձորում

Ապրիլի 27-ին և 28-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցավ «ARARAT բացահայտումներ» միջոցառումների շարքը, որի նպատակն էր ներկայացնել ARARAT ապրանքանիշի ժառանգությունն ու ժամանակակից եզրերը Հայաստանի մարզերում։

Երևանի կոնյակի գործարանի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումների այս շարքը իր մեջ ամփոփում է ARARAT-ի պատմության կարևոր դրվագները և հնարավորություն տալիս ծանոթանալու ARARAT-ի այն արժեքներին, որոնք ամբողջացնում են ապրանքանիշի գաղափարախոսությունը։

Միջոցառման ընթացքում ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը հյուրերին ներկայացրեց ARARAT հայկական կոնյակի պատմությունը, արտադրման հարուստ ուղին, ինչպես նաև կոնյակը վայելելու նրբությունները։

Միջոցառման հատուկ մաս էր կազմում ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգը։ Այսպես՝ հյուրերին ներկայացվեց ARARAT կոնյակների դասական շարքից մի քանիսը՝ «Ախթամար», «Դվին» և «Նաիրի» կոնյակները, ինչպես նաև ARARAT-ի նորարարական արտադրանքներից ARARAT Cherry-ն։

«ARARAT-ի շուկայավարության առանցքային գաղափարներից է երկխոսությունը իր սպառողի հետ։ Այդ իմաստով ARARAT-ի միջոցառումներները մշտապես առանձնանում են բովանդակային հագեցվածությամբ, և մեզ համար կարևոր է հայկական լեգենդար կոնյակի սիրահարներին ներկայացնելու ոչ միայն նրա համահոտային առանձնահատկությունները, այլև կիսվել բրենդի ժառանգությամբ, նրա նորարարություններով ու նվաճումներով։ «ARARAT բացահայտումներ»-ը մեր կողմից մշակված հատուկ ձևաչափ է, որը հնարվարություն է տալիս հյուրերին հաղորդակից դարձնել մեր ապրանքանիշի պատմությանն և միասին վերապրել ARARAT-ով զուգորդված ջերմ և հաճելի պահեր։ «ARARAT բացահայտումներ» շարքը արդեն իսկ մեծ ոգևորությամբ է ընդունվել աշխարահի տարբեր երկրներում, բայց մեզ համար առանձնահատուկ կարևոր է այս շարքը իրագործել Հայաստանի տարբեր մարզերում»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի բիզնեսի զարգացման ղեկավար Հարություն Իսայանը։

Այլ նորություններ

«Ամենայն անկեղծությամբ»  ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
Նորություններ / 25.11.2024

«Ամենայն անկեղծությամբ» ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը

«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով ամրացնել ներկայացվածությունն իր բոլոր շուկաներում և կենտրոնանալով սպառողի հետ հողարդակցման առավել արդյունավետ միջոցների վրա, բացում է մի նոր էջ, որը նրբորեն ներկայացնում է մի պատմություն ամենակարևորի մասին։
Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 28.07.2024

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 28-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ կոնյակագործ Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն։
ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
Իրադարձություններ / 25.07.2024

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ

Հունիսի 25-ին ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը գալիք Ոսկե ծիրան 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: