Տակեշի Կիտանոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 9-ին ARARAT թանգարանը հյուրընկալեց ճապոնական կինոմշակույթի հայտնի գործիչ, ռեժիսոր, դերասան, սցենարիստ, նկարիչ Տակեշի Կիտանոյին։
Այցելության ընթացքում Տակեշի Կիտանոյին ներկայացվեց լեգենդար հայկական կոնյակի պատմությունը, նրա ստեղծման գաղտնիքները և կոնյակագործ վարպետների ստեղծագործական որոնումները։
Կինոգործիչը նաև այցելեց ARARAT թանգարանի գանձարան, որտեղ պահվում է հայկական կոնյակագործության տարեգիրը ներկայացնող ARARAT կոնյակի բացառիկ նմուշներ։
“Առաջին անգամ կոնյակ խմելիս տեսա, որ շշին պատկերված է Արարատը ու հասկացա, որ դա այն լեռն է, որտեղ իջել է Նոյը: Քանի որ հայկական կոնյակը Ճապոնիայում մեծ տարածում չունի, ինձ թվում էր, որ գործարանն էլ է փոքր լինելու: Բայց այցելելով հասկացա, որ մեծ ու տպավորիչ գործարան եւ պատմություն ունեք”, - լրագրողների հետ զրույցում նշեց Կիտանոն:
Կիտանոյի ավանդը կինոյի մշակույթում ահռելի է։ Նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, հեղինակել մի քանի վեպ, որոնք վերածվել են սցենարների, թողարկել բանաստեղծություններ և կինոքննադատություններ և արժանացել բազմաթիվ մրցանակների՝ Վենետիկի և Կաննի կինոփառատոններում։
Տակեշի Կիտանոն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է, ում փառատոնի բացման արարողության ժամանակ շնորհվեց «Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակը կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։
Այլ նորություններ

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի
