Իրադարձություններ / 30.06.2023

«Խոսող կտավներ» մշակութային ներառական նախագիծը ARARAT թանգարանի աջակցությամբ

«Խոսող կտավներ» մշակութային ներառական նախագիծը ARARAT թանգարանի աջակցությամբ

Հունիսի 30-ին «Սարեր» մշակութային կազմակերպությունը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն իրականացրին «Խոսոս կտավներ»  նախագիծը, որն իր ներառական բնույթով հնարավորություն ընձեռեց տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց բացահայտել Մարտիրոս Սարյանի հայտնի կտավներից մի քանիսը։ Ցուցահանդեսի բացման արարողությունն իրականացվեց ARARAT թանգարանի աջակցությամբ։

«Խոսող կտավներ» ծրագրի շրջանակում վերարտադրվել են Սարյանի կտավներից 6-ի շոշափելի կրկնօրինակները, այդ թվում «Հայաստան» պաննոն (1964)։ Կտավների շոշափելի պատճենները տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորություն ընձեռեցին տարբերակել նկարում պատկերված հերոսների արտաքին նկարագրերը, բնապատկերները, իսկ ձայնային մեկնաբանության շնորհիվ հնարավոր եղավ ունկնդրելու նկարներում պատկերված դրվագների մանրամասն նկարագրությունը։

ARARAT հայկական կոնյակն ուղեկցեց միջոցառման հանդիսավոր հատվածը։ Նախագիծը ևս մեկ անգամ ընդգծեց թանգարանների միջև միջմշակութային օրակարգ ձևավորելու կարևորությունը, ինչպես նաև արվեստը հասանելի դարձրեց առավել լայն լսարանի։

«Յուրաքանչյուր թանգարանի ամենակարևոր մասը հենց այցելուն է։ Այս նախաձեռնության շնորհիվ Սարյանական գույները հիանալի հնչեղություն ստացան այցելուների առավել լայն շրջանակի համար», - նշում է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։

«Մեծ ոգևորությամբ աշխատեցինք նախագիծն իրականացնելու համար՝ նկատի ունենալով, որ բոլոր ջանքերը պետք է ներդնենք այն բարձր մակարդակով իրականացնելու համար։ Ինքս լինելով արտերկրի բազմաթիվ թանգարաններում կարող եմ վստահեցնել, որ նման ծրագրեր շատ հազվադեպ կարելի է տեսնել», - ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը։

Այլ նորություններ

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները
Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Նորություններ / 27.10.2023

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: