ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթում
![ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթում](/media/cxlomdex/nai_medal-hor-02.jpg)
Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում աշխատանքները ամփոփեց Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որի արդյունքներով ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը։
Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որը գործում է Ճապոնիայի համապատասխան հետազոտական կենտրոնի կառավարմամբ, միտված է համաշխարհային մակարդակով բացահայտելու և տարածելու բարձր որակի խմիչքները։ Այս տարի մրցույթին մասնակցեցին 427 խմիչքներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում էին նաև համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ապրանքանիշեր։ Այդ իմաստով մրցակցությունը ARARAT «Նաիրի»-ի համար ևս թեժ էր, սակայն լեգենդար հայկական կոնյակը հաղթահարեց թե´ մրցույթի առաջին՝ մասնագետների անհատական գնահատականի, թե´ երկրորդ խմբային քննարկումների փուլերը և հայտնվեց «Լավագույներից լավագույնը» անվանակարգում, որի արդյունքում բաշխվեցին մրցույթի ոսկե հաղթանակները։
«Ուրախ եմ, որ վերափոխելով մեր կոնյակի արտաքին տեսքը և բացելով ARARAT կոնյակների պատմության մի նոր էջ, մենք կարճ ժամանակում արժանացանք բարձր գնահատականի աշխարհի ամենատարբեր անկյուններում, ամենադժվարահաճ մասնագետների կողմից։ Սա, կարծում եմ, գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու, որ լեգենդար հայկական կոնյակը անվերապահորեն շարունակում է հաղթանակների լավագույն ավանդույթները՝ բացելով նորանոր հեռանկարներ բրենդի առավել լայն և ընդգրկուն առաջխաղացման համար», - նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
1967 թվականին ստեղծված ARARAT «Նաիրի» կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում, սակայն սա առաջին հաղթանակն է ծագող արևի երկրից։
Այլ նորություններ
![ARARAT Craft & Twist․ մեկ օր, մեկ բար, 4 նոր կոկտեյլ](/media/cc5dlrum/img_3534.jpg)
ARARAT Craft & Twist․ մեկ օր, մեկ բար, 4 նոր կոկտեյլ
![Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30»](/media/5ffhyylp/ind30_closeup.jpg)
Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30»
![Դիլիջանում տեղի է ունեցել ARARAT Craft & Twist Camp 2021 բարմենների մրցույթը](/media/eithbokl/ars_2019.jpg)