Իրադարձություններ / 07.05.2024

Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը

Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը

Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես եկավ որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից։  

Հայաստանը Վենետիկի` արվեստի 60-րդ հոբելյանական բիենալեում ներկայանում է փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով: Տաղավարում ամփոփված են ինչպես համամարդկային, այնպես էլ հայկական միջնադարյան մշակութային ժառանգությունից վերցված հոգևոր արժեքներ պատկերող դրվագներ՝ ժամանակակից մեկնաբանությամբ։ «Արձագանք» նախագիծը կազմված է երկու հիմնական ինստալյացիաներից՝ «Արձագանք» և «Յոթ մահացու մեղքեր»:

Տաղավարի կոմիսարն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Տաղավարի համակազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ)։ Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար մեծ պատիվ է, որ 2024 թվականի Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համադրումն ու կազմակերպումը մեզ է վստահվել։ Ցուցադրությունը, որ կառուցված է երկու հիմնական առանցքների շուրջ, անսպասելի ամփոփում ունի, որը ընդհանուր տաղավարը տեղափոխում է հայկական մշակութային ժառանգությունից և հայկական ինքնության սահմաններից անդին։ Մագազինո դել Սալե 3 տարածքում Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայի հետ համագործակցությամբ նման տաղավարի կազմակերպումն աննախադեպ է Հայաստանի համար։ Այս առիթով նաև ուրախ ենք, որ տաղավարի հանդիսավոր բացման արարողությունն աջակցություն ստացավ ARARAT հայկական կոնյակի կողմից», - ասում է Ազգային տաղավարի համադրող,  ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։

«Այս նախագիծը յոթ տարիների էմոցիաների, յոթ տարիների մտորումների և յոթ տարիների աշխատանքի արդյունք է։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին «Արձագանք» նախագծի կայացմանը Վենետիկի բիեանելի շրջանակում», - նշեց Նինա Խեմչյանը։

«Իր հիմնադրումից ի վեր Վենետիկյան բիենալեն հանդիսացել է ոչ միայն նկարիչների, արվեստի տարբեր բնագավառների, գաղափարների, այլև ժամանակների խաչմերուկ։ Այստեղ ներկայացվածը միշտ բազմիմաստ է, նորարար, երբեմն ըմբոստ և իրարամերժ, բայց միշտ ժամանակից այն կողմ, ինչն էլ բերում է անվերջ մտորումների և թողնում երկարատև հետհամ։ Նինա Խեմչյանի լայնակտավ աշխատանքը մի ճամփորդություն է, աղոթք և մարդկայինը բացահայտող երկխոսության հրավեր։ Անչափ ուրախ ենք, որ լեգենդար հայկական կոնյակը համագործակցեց մշակութային այս բացառիկ նախագծի հետ` ներկայացնելով աշխարհին հավերժականն ու նորարարականը, համամարդկայիննը ու հայկականը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Հայկական տաղավարի բացումն ուղեկցվեց ARARAT հայկական կոնյակով, որի շուրջ

արվեստասեր հյուրերն ու մասնակիցները  միմյանց հետ քննարկեցին և մտքեր փոխանակեցին  ցուցադրության վերաբերյալ, ինչպես նաև կիսվեցին ստացված տպավորություններով։

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր
Իրադարձություններ / 21.03.2024

ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր

Մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը։
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Նորություններ / 09.01.2024

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։
Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները
Իրադարձություններ / 29.11.2023

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի ազգային գրադարանին հանձնեց ARARAT կոնյակների պիտակների ժամանակակից նմուշները

Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: