Իրադարձություններ / 17.01.2023

Արտավազդ Փելեշյանի այցը ARARAT թանգարան

Արտավազդ Փելեշյանի այցը ARARAT թանգարան

Դեկտեմբերի 19-ին ARARAT թանգարանը հյուրընկալեց կինոգործիչ Արտավազդ Փելեշյանին, ում «դիստանցիոն մոնտաժի» տեսությունը  թողեց իր անգերազանցելի հետքը համաշխարհային կինեմատոգրաֆիայում։

 Թանգարանում Արտավազդ Փելեշյանին  ներկայացվեց ARARAT լեգենդար կոնյակի պատմությունն ու ժամանակակից եզրերը, որին հաջորդեց ARARAT-ի ամենագեղարվեստական կոնյակի՝ Ախթամարի համտեսի ծիսակարգը։ Ախթամար կոնյակը բազմիցս է հանդիսացել ստեղծագործական տարբեր համագործակցությունների առարկա՝ իր փաթեթավորմամբ ներկայացնելով թե՛ ժամանակակից նկարիչների աշխատանքները, թե՛ հայկական կինոյի ժառանգությունը։  

Վարպետը Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց թանգարանի գանձարան, որտեղ պահվում են հայկական կոնյակագործության 135-ամյա ժառանգությունը ներկայացնող բացառիկ կոնյակների նմուշներ։

Նշենք, որ դեկտեմբերի 17-ին ARARAT կոնյակների աջակցությամբ կայացավ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը, որը Վարպետի առաջին աշխատանքն է 27 տարվա ընդմիջումից հետո։ Ֆիլմի կիզակետում հենց բնությունն է այնպիսին ինչպիսին այն կա։ Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:

Այլ նորություններ

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
Իրադարձություններ / 25.07.2024

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ

Հունիսի 25-ին ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը գալիք Ոսկե ծիրան 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։
ARARAT թանգարանն աջակցում է «Ստրադիվարիուս» ջութակների ցուցադրությանը՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
Իրադարձություններ / 04.07.2024

ARARAT թանգարանն աջակցում է «Ստրադիվարիուս» ջութակների ցուցադրությանը՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

Հուլիսի 4-ին Կապանում մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հանդես եկավ որպես «Ստրադիվարիուս» ջութակների բացառիկ ցուցահանդեսի աջակից։
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Իրադարձություններ / 07.05.2024

Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը

Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես եկավ որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: