ARARAT թանգարանն իր դռներն է բացել Մոսկվայում
ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Հայաստան» տաղավարն իր դռներն է բացում` ներկայացնելու ARARAT թանգարանի մշակութային և ազգային արժեքները: ARARAT թանգարանը, լինելով Հայաստանի ամենաայցելվող թանգարաններից մեկը, հանձն է առել ծանոթացնել իր այցելուներին հայկական կոնյակի ժառանգության և վայելքի ճիշտ մշակույթի հետ` արդեն Մոսկվայից:
Հայկական կոնյակի իրական առանձնահատկությունը հասկանալու նպատակով` մայր թանգարանից բերվել են պատմական նշանակություն ունեցող արտեֆակտներ, որոնց ցուցադրությունն էլ ավելի պատկերավոր է դարձնում կոնյակի պատրաստման գործընթացը: Ժամանակակից և ինտերակտիվ ձևաչափով ներկայացված թանգարանային նմուշներն ինքնին պատմում են ARARAT կոնյակի ստեղծման պատմության, Արարատյան դաշտավայրի բացառիկ կլիմայի, վարպետների անվերապահ նվիրումի ու դարերով փոխանցվող արժեքների մասին:
Ունենալով ավելի քան 130 տարվա ժառանգություն, ARARAT-ը դարձավ Հայաստանի մշակույթի անբաժանելի մասը` մարմնավորելով երկրի հյուրընկալությունն ու ոգին: Թանգարանի պրոֆեսիոնալ թիմը, կոնյակի պատմությունը համատեղելով համտեսման ճիշտ ծիսակարգի հետ, հնարավորություն կընձեռի այցելուներին գնահատել կոնյակի ստեղծման ողջ գործընթացը և վայելել լեգենդար կոնյակի համահոտային անկրկնելի երանգները։
Թանգարանը գործում է շաբաթվա բոլոր օրերին. երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-ից 19:00-ը, իսկ հանգստյան օրերին` ժամը 11:00-ից 20:00-ը: Հատուկ մշակված համտեսային շրջայցերին մասնակցելու համար թանգարան կարող եք այցելել չորեքշաբթի և կիրակի օրերին` ժամը 12:00-ին, 14:00-ին և 16:00-ին: