«Բալենու այգի» Արվեստի Միջազգային Փառատոն
Հունիսի 8-ին «Բալենու այգի» փառատոնի շրջանակներում New York City Center թատրոնի բեմում Ազգերի թատրոնը ներկայացրեց Ալվիս Հերմանիսի բեմադրած «Շուկշինի պատմվածքները» ներկայացման հատուկ ցուցադրությունը: «Բալենու այգի» IV միջազգային փառատոնի նախաձեռնողն է համանուն հիմնադրամը: Փառատոնի նպատակն էր թատրոնի և դասական երաժշտության ռուսախոս և անգլիախոս լայն լսարանին առաջին անգամ ներկայացնել ԱՄՆ-ում երբևէ չցուցադրված արվեստի համաշխարհային գլուխգործոցները: Ցուցադրություններն անցկացվում են Նյու Յորքի, Բոստոնի և Վաշինգտոնի այնպիսի հեղինակավոր վայրերում, ինչպիսիք են «Լինքոլն Սենթր»-ը, «Քարնեգի Հոլլ»-ը և Նյու Յորքի հանրային գրադարանը:
Այս տարի Փառատոնի պաշտոնական գործընկեր դարձավ լեգենդար հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակը, որը առաջին անգամ էր լայնորեն ներկայանում նյույորքյան դժվարահաճ հասարակությանը: Այս ապրանքանիշի արժեքները՝ նվիրվածությունը, մեծահոգությունը, ավանդույթների նկատմամբ հարգանքը և ստեղծագործական նոր եզրերի որոնումը, հանդիսանում են ժամանակակից արվեստի էությունը: Արվեստի բոլոր տեսակներից թատրոնն է, որ խաղում է գլխավոր դերը ԱՐԱՐԱՏ-ի հովանավորչական գործունեության մեջ:
Ավանդույթի համաձայն, ԱՐԱՐԱՏ-ը աջակցում է աշխարհի առավել նշանակալից թատերական իրադարձություններին՝ գնահատելով առավել կենդանի և զգացմունքային արվեստը: