ARARAT թանգարանն՝ աշխարհի լավագույն թանգարանների շարքում

ARARAT թանգարանը շարունակում է գրավել միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների ուշադրությունն՝ այս անգամ հաղթող ճանաչվելով «World Travel Awards» մրցանակաբաշխության աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում։
World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ARARAT թանգարանը ճանաչվել էր հաղթող Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում։
Այլ նորություններ

Գիրք նվիրելու օրը ARARAT Թանգարանում

Արտավազդ Փելեշյանի այցը ARARAT թանգարան
