Օգտագործեք պատասխանատու
ARARAT լեգենդար հայկական կոնյակը և Pernod Ricard խմբի բոլոր կազմակերպությունները մեծ նշանակություն են տալիս ալկոհոլի պատասխանատու օգտագործման ավանդույթին։ Մենք ավելի քան նվիրված ենք ալկոհոլի պատասխանատու օգտագործման վարքածի ներկայացմանն ու տարածմանը և չենք խրախուսում մեր արտադրանքի չարաշահումը։
Հետևաբար, բարձր ենք գնահատում էջի այցելուների պատրաստակամությունը չհրապարակելու որևէ մեկնաբանություն, լուսանկար, տեսանյութ կամ այլ տեսակի բովանդակություն («Գրառում»), որը՝
- Ներկայացնում է մարդկանց, ովքեր չեն հանդիսանում ալկոհոլի օգտագործման օրենքով սահմանված մինիմալ տարիքը հատած անձինք, ներառյալ այն օգտատերերին, ովքեր ասոցացվում են խմիչքի չարաշահման հետ կամ արտաքնապես կարող են անչափահաս թվալ
- Հրապարակված է ալկոհոլի օգտագործման համար օրենքով սահմանված մինիմալ տարիքը չհատած անձի կողմից,
- Խրախուսում է ալկոհոլի գնումն ու սպառումն անչափահասների շրջանում կամ քարոզում անպատասխանատու պահվածք խմիչքի նկատմամբ,
- Ցուցադրում է ալկոհոլի չարաշահումը կամ քննադատում նրանց, ովքեր չեն օգտագործում ալկոհոլ,
- Խթանում է ալկոհոլի օգտագործումը մեքենա վարելիս կամ այլ վտանգավոր գործողություն կատարելիս
- Ներկայացնում է ալկոհոլի օգտագործումը, որպես ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ հասարակական առավելություն,
- Ալկոհոլին վերագրում է առավելություններ, որոնք կարող են ինքնավստահություն ներշնչել կամ օգնել հաղթահարել անձնական կամ սոցիալական խնդիրներ
- Վեհացնում է ալկոհոլի օգտագործումը կամ խմիչքի հարբեցնող ազդեցությունը
Մենք իրավունք ենք վերապահում հեռացնելու ցանկացած մեկնաբանություն կամ Գրառում, հրապարակված մեր սոցիալական կայքերում, որը կարող է անարգել մեր ընդունած արժեքները:
Կայքն օգտագործելով՝ դուք համաձայնում եք Գաղտնիության քաղաքականությանը և Օգտագործման պայմաններին։