Հայկական ARARAT հինգ տարեկան կոնյակն ARARAT տեսականու դասական ներկայացուցիչն է: Այս խառնուրդի համար օգտագործվում են կոնյակի հատուկ թորվածքներ, որոնք կոնյակին հաղորդում են պայծառ բնույթ և համի խտություն:

Բնութագիր
ծավալ
0,05, 020/0,25, 0,5, 0,70/0,75, 1 լ
թնդություն
40%
հնացում
5 տարի

Կարևոր մանրամասներ

Գույն
Սաթի գույն` ազնվական ոսկե փայլով: Այն կարծես իր մեջ ամփոփում է արևի ճառագայթները:
Համ
Պայծառ, կարամելային երանգներով, իրիսի և թարմ տնական թարմ խմորեղենի նոտաներով:
Բույր
Քաղցր դեղձ և սալոր՝ զուգակցված վանիլի և դարչինի նրբերանգներով:

Ընտրեք պահը

Անցկացրեք ժամանակը հաճույքով

Ավանդական հինգ տարեկան հայկական ARARAT կոնյակը կարող է ուղեկցել տոնական ճաշկերույթը կամ հանգիստ ընկերական զրույցը՝ բացելով նոր ARARAT պահեր ձեր և ձեր սիրելիների առջև: Այս կոնյակը գերազանց է ինչպես մաքուր տեսքով, այնպես էլ՝ կոկտեյլների մեջ:

Կատարյալ ձև

Բարձր որակի մարմնացում

Թորման գործարանում խառնուրդի վարպետներն օգտագործում են սպիրտներ, որոնք ստեղծվել են բացառապես Արարատյան դաշտի խաղողի հիմքի վրա: Այն իր լավագույն համն է հաղորդում լեգենդար ըմպելիքին: Երկու վեհաշուք գագաթները զարդարում են նվերների ոճային փաթեթավորումը, պիտակը ԵՎ բուն ARARAT շիշը՝ խորհրդանշելով էտալոնային կոնյակի ծննդավայրը:

Ծանոթացեք մեր հավաքածուին

Համի բացառիկ բնութագրերն ապրանքանիշի կոնյակները հանրահռչակել են Հայաստանի սահմաններից դուրս: ARARAT տեսականին առաջարկում է համապատասխան ըմպելիք ցանկացած առիթի համար: Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: