ARARAT «Արմենիա»-ն կոնյակների բացառիկ հավաքածուի մարգարիտն է, որն ստեղծվել է Մարգար Սեդրակյանի յուրահատուկ բաղադրատոմսով: 10 տարեկան խառնուրդը ոգեշնչվել է վարպետի հայրենի երկրի պատմությամբ ու մշակույթով և համատեղում է պայծառությունն ու ազնվությունը, անգերազանցելի որակն ու ուժը:

Բնութագիր
ծավալ
0,75 լ
թնդություն
45%
հնացում
10 տարի

Կարևոր մանրամասներ

Գույն
Խորը կրակոտ երանգներով կարմրափայտ ծառի և մուգ սաթի նրբերանգներ:
Համ
Կաղնու տակառներով համեմված վառ արտահայտված ամփոփ համ:
Բույր
Պարունակում է շոկոլադի և դարչինի հարուստ ակորդներ`ցիտրուսային շեշտով, որը փոխակերպվում է հիլի:

Ընտրեք պահը

Անցկացրեք ժամանակը հաճույքով

ARARAT «Արմենիա»-ն յուրահատուկ վինտաժային ըմպելիք է: Երևանի Կոնյակի Գործարանի վարպետներն այն պատրաստում են ըստ նախորդ դարի խորհրդանշական բաղադրատոմսի, այդ պատճառով խառնուրդն ունի այդպիսի բազմաբնույթ համ: ARARAT «Արմենիա»-ն շատ հարմար է որպես նվեր մատուցել ցանկացած հանդիսության համար:

Կատարյալ ձև

Բարձր որակի մարմնացում

Այս դասական հայկական կոնյակը վաղուց արդեն ժողովրդականություն է վայելել գիտակների շրջանում: ARARAT «Արմենիա»-ն ավելին է, քան էլիտար ալկոհոլը: Դրա հետևում կանգնած է բազմաթիվ վարպետների աշխատանքն ու հարուստ պատմությունը, իսկ կոնյակն ինքը այն ստեղծողի անձնուրաց սիրո իսկական խորհրդանիշն է Հայրենիքի հանդեպ:

Ազգային նախշերը, խաղողի որթատունկերը և Արարատի գագաթները զարդարում են ARARAT «Արմենիա» կոնյակի շիշը և նվերների փաթեթավորումը՝ մարմնավորելով արտադրության ավանդույթների շարունակականությունը և գործարանի եզակի ժառանգությունը:

Ծանոթացեք մեր հավաքածուին

Համի բացառիկ բնութագրերն ապրանքանիշի կոնյակները հանրահռչակել են Հայաստանի սահմաններից դուրս: ARARAT տեսականին առաջարկում է համապատասխան ըմպելիք ցանկացած առիթի համար: Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: