
Դարձե´ք ARARAT թանգարանի հյուրը
Բացահայտեք Ձեզ համար զարմանալի մի աշխարհ, որտեղ միահյուսվում են պատմությունն ու այժմեականությունը, ավանդույթներն ու փորձարարությունը, բնության շռայլությունը և ստեղծագործական կիրքը:
ARARAT թանգարան Երևանում
ՀԱՄՏԵՍ
և ՇՐՋԱՅՑ

Ստանդարտ փաթեթ
Ընկղմվեք ARARAT-ի պատմության մեջ՝ մասնակցելով թանգարանային շրջայցին, որը միաժամանակ հնացման մառանի մասն է։ Շրջայցն ավարտվում է հետևյալ կոնյակների համտեսով՝ ARARAT «Երեք աստղ» 25մլ և ARARAT «Անի» 25մլ՝ քաղցրավենիքի և ջրի հյուրասիրությամբ։
4,500 AMD
մեկ անձի համար

Ընդլայնված փաթեթ
Բացահայտեք վարպետության եզրերը և այցելեք հնացման մառաններ ARARAT թանգարանի շրջայցի ընթացքում։ Շրջայցի ավարտին կհամտեսեք ARARAT «Ախթամար» 25մլ, ARARAT «Նաիրի» 25մլ և ARARAT «Վասպուրական» 25մլ՝ քաղցրավենիքի և ջրի հյուրասիրությամբ։
10,000 AMD
մեկ անձի համար

ARARAT FLAVORS
Այս շրջայցը հիասքանչ ընտրություն կդառնա նրանց համար, ովքեր սիրում են վառ տպավորություններ և մշտապես փնտրում են նոր համային համադրություններ: Դուք կփորձեք ARARAT-ի տարբեր համեր՝ յոթամյա ARARAT «Անի» 25մլ, ARARAT Apricot 25մլ և ARARAT Coffee 25մլ՝ քաղցրավենիքի և ջրի հյուրասիրությամբ։
7,500 AMD
մեկ անձի համար

ARARAT 10
ARARAT 10 համեմատական համտեսը եզակի հնարավորություն է բացահայտելու ARARAT տասը տարեկան երեք կոնյակների՝ «Ախթամար» 25 մլ, «Հայաստան» 25 մլ և կոլեկցիոն «Դվին» 25 մլ, կուպաժների համահոտային առանձնահատկությունները և վարպետության եզրերը։ Մենք կծանոթանանք կոնյակագործ վարպետների բծախնդիր և ստեղծագործ աշխատանքին՝ կերտելու յուրօրինակ, անկրկնելի կուպաժ յուրաքանչյուր ARARAT կոնյակի համար։
առանձնահատկությունները և արտադրության գաղտնիքները։
12,000 AMD
մեկ անձի համար
Շրջայցի ամրագրում
Դուք ARARAT Թանգարանի անկրկնելի աշխարհը բացահայտելու շեմին եք։
Պատասխանատու հյուրընկալությունը մեզ համար առանցքային առաջնահերթություն է, որը կդարձնի Ձեր այցելությունն անվտանգ և անմոռանալի։ Ուստի ցանկանում ենք հիշեցնել, որ ալկոհոլի սպառումն անթույլատրելի է անչափահասներին և անհամատեղելի է հղիության հետ։ Ալկոհոլի սպառման դեպքում անհրաժեշտ է զերծ մնալ տրանսպորտային միջոցներ վարելուց։



Լրացրեք ձևաթուղթը ARARAT թանգարանում շրջայցի ամրագրման համար
Նմուշների
հավաքածու
Թանգարանի
նորությունները

Նորություններ / 15.10.2021
ARARAT թանգարանն իր դռներն է բացել Մոսկվայում
ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Հայաստան» տաղավարն իր դռներն է բացում` ներկայացնելու ARARAT թանգարանի մշակութային և ազգային արժեքները: ARARAT թանգարանը, լինելով Հայաստանի ամենաայցելվող թանգարաններից մեկը, հանձն է առել ծանոթացնել իր այցելուներին հայկական կոնյակի ժառանգության և վայելքի ճիշտ մշակույթի հետ` արդեն Մոսկվայից:

Նորություններ / 30.06.2021
Եվ ծագում է արեվը․․․
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բացվեց «Եվ ծագում է արևը» ժամանակավոր ցուցադրությունը։

Նորություններ / 17.06.2021
Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը
Պետական Էրմիտաժը ու Pernod Ricard Rouss ընկերությունը հայտարարում են եռամյա համագործակցության մեկնարկի մասին. Pernod Ricard Rouss-ը դառնում է աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններից մեկի գործընկերը` պատիվ ունենալով համալրել Էրմիտաժ թանգարանի «Ընկերների ակումբը»։