Երևանի Կոնյակի Գործարան

Վայր, որտեղ ծնվում են լեգենդար ARARAT կոնյակները: Հայաստանի կոնյակագործության յուրահատուկ համալիրն ու գլխավոր կենտրոնը:

Գործարանն
այսօր

Երկրի ամենամեծ ձեռնարկություններից մեկը և խորհրդանիշը

ARARAT - ը զարգացնում է կոնյակի արտադրությունը՝ հաշվի առնելով համաշխարհային միտումները և համային տարբեր նախասիրությունները: ARARAT կոնյակները հայտնի են աշխարհի ավելի քան 50 երկրում: Մարգար Սեդրակյանի դասական ըմպելիքներին զուգահեռ` ապրանքների շարքում անընդհատ հայտնվում են նոր նրբագեղ կուպաժներ:

Կոնյակի
ստեղծումը

Երկարատև և քրտնաջան գործընթաց`իր նրբություններով

Երևանի կոնյակի գործարանում միավորվում են խորհրդանշական խմիչքի հիմնական բաղադրիչները. Արարատյան դաշտում աճեցված խաղողը, կովկասյան կաղնու փայտը, որից պատրաստվում է հնացման տակառները, Կաթնաղբյուրի ակունքի ջուրը և վարպետների տաղանդը, ովքեր պահպանում են ARARAT կոնյակների արտադրության հարուստ ժառանգությունը:

Գործարանի
պատմությունը

Արտադրության հիմքերը դրվել են 1887 թվականին

Փորձառու գինեգործ Վասիլի Թաիրովը ոգեշնչում է իր եղբորը՝ առաջին առևտրականների միավորման վաճառական Ներսես Թաիրյանին, բացել կոնյակի արտադրություն և այնտեղ ներդնել թորվածքների ստացման դասական ֆրանսիական տեխնոլոգիան:

1899 թվականին ձեռնարկությունն անցնում է ռուսական «Շուստով և որդիներ» գործընկերությանը և շուտով միջազգային համբավ է ձեռք բերում: Գործարանի տեխնոլոգ Մկրտիչ Մուսինյանցը ստեղծում է «Ֆին-Շամպայն Ընտիր»-ի` հայկական խաղողի բերքահավաք կոնյակի առաջին բաղադրատոմսը, որը Ֆրանսիայում կայացած ցուցահանդեսում շահում է Գրան Պրի:

Շնորհիվ Մկրտիչ Մուսինյանցի քաջության`գործարանը կարողանում է գոյատևել հեղափոխության ընթացքում: Նա պահպանում է կոնյակի թորվածքների թանկարժեք պաշարը, որը մինչ օրս պահվում է Երևանի կոնյակի գործարանի տակառներում:

1923 թվականին գործարանը դառնում է «ԱՐԱՐԱՏ» տրեստի մի մասը: Խորհրդային շրջանի ձեռքբերումները կապված են Մարկար Սեդրակյանի անվան հետ: Վարպետը, ով իր ստեղծագործությունը նվիրել է Հայաստանին, ստեղծել է Ախթամար, Նաիրի, Դվին հայտնի կոնյակները: Սեդրակյանի օրոք ԵԿԳ-ն ձեռք է բերում հուշարձան-շենքը, ստեղծվում է արտահանման ապրանքների և նվերների արտադրամասը:

Այցելեք
թանգարան

ԵՐԵՎԱՆԻ
Կոնյակի Գործարան

Ծովակալ Իսակով 2, Երևան,
0082, Հայաստանի Հանրապետություն

+374 10 540 000

Ծանոթացե՛ք առասպելական ARARAT կոնյակների ստեղծման արվեստին՝ այցելելով Երևանի կոնյակի գործարանի թանգարան: Շրջագայության ընթացքում դուք կծանոթանաք Հայաստանը հայտնի դարձրած խմիչքների ստեղծման պատմությանը, ինչպես նաև ականատես կլինեք արտադրության հիմնական փուլերին: Շրջայցն ավարտվում է համտեսի սենյակում, որտեղ կարող եք համտեսել կոնյակի մի քանի խորհրդանշական տեսակներ:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: