Իրադարձություններ / 21.07.2018

9-րդ Օդեսայի միջազգային կինոփառատոն

9-րդ Օդեսայի միջազգային կինոփառատոն

Հուլիսի 13–21-ը Օդեսայում ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակի աջակցությամբ կայացավ 9-րդ Օդեսայի միջազգային կինոփառատոնը՝ հարթակ, որը միավորում է Ուկրաինայի և արտերկրի կինոյի ականավոր մի շարք ներկայացուցիչներին:

2010 թվականին հիմնադրված Օդեսայի ամենամյա կինոփառատոնը Արևելյան Եվրոպայի ամենամասշտաբային կինոփառատոններից է: Բացառիկ պրեմիերաներ, վարպետաց դասեր աշխարհի առաջատար կինոգործիչների կողմից և յուրհատուկ մթնոլորտ. այս ամենն իր մեջ 9 օր շարունակ համախմբեց Օդեսայի կինոփառատոնը:

Կինոփառատոնի հատուկ հյուրերն էին հայտնի հոլիվուդյան դերասան, «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների նոմինացված Էրիկ Ռոբերտսը և բրիտանացի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» -ի մրցանակակիր Ժակլին Բիսսեթը:

Փառատոնի ընթացքում ցուցադրվեց 108 ֆիլմ 41 երկրից: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Օդեսայի օպերայի և բալետի թատրոնում, որտեղ փառատոնի գրան պրիին արժանացավ Դարյա Ժուկի «Բյուրեղապակյա կարապը» ֆիլմը:

ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը երկրորդ տարին անընդմեջ աջակցեց կինոփառատոնին՝ հանդիսանալով բացման և փակման արարողությունների պաշտոնական գործընկերը: Հյուրերին առաջարկվեցին ԱՐԱՐԱՏ շարքի կոնյակներ, ինչպես նաև լեգենդար կոնյակի հիման վրա պատրաստված կոկտեյլներ: ԱՐԱՐԱՏ-ը նաև աջակցեց փառատոնի մաս կազմող նշանակալի նախաձեռնությունների անցկացմանը, որոնց թվում էր նաև IClubMeetup բիզնես միջոցառումը:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: