«Ախթամար» — հավերժ լեգենդ սիրո մասին
2018 թվականի նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE»` Սառույցի արքաները, սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասը կազմեց սիրո մասին «Ախթամար» հավերժական լեգենդի յուրօրինակ ներկայացում — մյուզիքլը սառույցի վրա: Նախաձեռնության գլխավոր գործընկերոջ դերում հանդես եկավ ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը:
Ներկայացման առաջին հատվածն առանձնահատուկ նվեր էր հայ հանդիսատեսին: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կենդանացավ հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Լեգենդար գեղասահորդները վերափոխվեցին ազգային լեգենդի, իսկ հսկայական էկրանը, տեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը դարձան երևակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ ծավալվեց սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը:
Եկրորդ հատվածում հանդիսատեսը վայելեց հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների անհատական կատարումները: Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը տպավորությունների անկրկնելի ելևէջներ ստեղծեցին ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների և վառ տպավորությունների սիրահարների համար:
Հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակը, որի շարքում իր ուրույն տեղն ունի տասը տարվա հնացման Ախթամարը, չէր կարող չաջակցել հայկական հնագույն լեգենդի՝ անհավանական նվիրվածության և անսահման սիրո մասին հավերժական պատմության նոր մեկնաբանությանը: Պրեմիերայի առթիվ մարզահամերգային համալիրի գլխավոր սրահում տեղադրված էր սառույցից պատրաստված ARARAT-ի հատուկ ինստալացիա, որտեղ հյուրերը վայելեցին ARARAT պահեր և անմահացրեցին դրանք: