Իրադարձություններ / 15.06.2023

11-րդ Համընդհանուր պատասխանատվության օրը` Երևանի կոնյակի գործարանում

11-րդ Համընդհանուր պատասխանատվության օրը` Երևանի կոնյակի գործարանում

Հունիսի 15-ին Երևանի կոնյակի գործարանը, միանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի աշխարհասփյուռ բոլոր կազմակերպություններին, նշեց 11-րդ Համընդհանուր պատասխանատվության օրը  (Responsib’All Day)։

Երևանի կոնյակի գործարանի օրակարգում մշտապես մեծ դեր է ունեցել «Կայունության և պատասխանատվության» գաղափարը, որն իր մեջ ամփոփում է բազմապիսի տարրեր՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, մարդկանց արժևորում, թափոնների և օժանդակ հումքի կայուն և պատասխանատուկառավարում և պատասխանատու հյուրընկալություն։

Ընկերության կողմից որդեգրած այս արժեհամակարգը իր գործնական կիրառությունն է գտնում Երևանի կոնյակի գործարանի գործունեության ողջ երկայնքով, իսկ շատ հաճախ նաև ներգրավելով աշխատակիցների ընտանիքի անդամներին՝ երեխաներին, ում ամառային հանգիստը մեկնարկեց ընկերությունում կազմակերպվեց «Առաջին բուժօգնության դասընթացով»։

Այսպես՝ վերջին տարիներին ընկերության տարբեր մասնաճյուղերում ներդրած թորման գործընթացի ժամանակ ջրի վերաշրջանառության փակ համակարգը պատիկ անգամներով նվազեցրեց ջրի օգտագործումը, թափոնների կառավարման համակարգը տարեց տարի հասնում է սահմանված ամենախիստ թիրախներին, պատասխանատու հյուրընակության ձեռագիրը ձևավորեց նշաձող ամբողջ ոլորտի համար, իսկ աշխատակիցների և այլ շահառուների նկատմամբ հոգատար վերաբերմունքի հայեցակարգը օրեցօր ներդնելով միջազգային լավագույն փորձը բացառում է պատահարները հսկայական արտադրության յուրաքանչյուր օղակում։

Հենց դրա մասին է նաև Համընդհանուր պատասխանատվության օրվա 11-րդ միջոցառման խորհուրդը, որն ամբողջությամբ նվիրված է թիմի աշխատանքային առողջ և անվտանգ կենսակերպին։

Յուրաքանչյուր կազմակերպության հաջողություն պայմանավորված է հսկայական թիմային աշխատանքից, որը կայանում է անհատների նվիրված աշխատանքի շնորհիվ։ Աշխատակիցների անվտանգությունը որպես առաջնահերթություն դիտարկելով՝ Երևանի կոնյակի գործարանն ամփոփում է հերթական տարին «0 պատահար» արդյունքով:

Համընդհանուր պատասխանատվության օրն այս տարի հարթակ հանդիսացավ աշխատակիցներին միավորելու և ընգծելու աշխատանքային բարենպաստ միջավայրի կարևորությունը։ Օրվա խորհրդի համաձայն կազմակերպվեցին մի շարք վարպետաց դասեր՝ նվիրված էմոցիոնալ և ֆիզիկական առողջությանը, որոնք հնարավորություն ընձեռեցին աշխատակիցներին կիրառել դրանք ամենօրյա աշխատանքային օրակարգում։

«Համընդհանուր պատասխանատվության օրը մեզ համար որքան կարևոր, այնքան էլ խորհրդանշական է․ մի առիթ է սովորելու, փորձն կիսելու և ամփոփելու մեր շրջապատի ու համայնքերի բարելավմանն ուղղված մեր ծրագրերը։ Յուրաքանչյուր տարի Համընդհանուր պատասխանատվության օրը կամ Responsib’ALL Day-ը ունի հատուկ ուղղվածություն, որը միավորում է Պեռնո Ռիկար մեծ ընտանիքի բոլոր անդամներին։ Այս տարվա թեման նվիրված է աշխատակիցների և մեր համայնքների բարեկեցությանը, որն այսքան արագ վերափոխվող աշխարհում դարձել է իսկական մարտահրավեր։ Վստահ եմ, որ այսօրվա մեր միջոցառման փորձառությունները ևս մեկ անգամ կընդգծի Երևանի կոնյակի գործարանի աշխատանքային բացառիկ ոճը, որի հիմքն ու առանցքը մարդն է՝ աշխատակիցը, գործընկերը, հյուրը, և սպառողը», - նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Երևանի կոնյակի գործարանը Համընդհանուր պատասխանատվության օրվա շրջանակում (Responsib’All Day) տարիներ շարունակ նախաձեռնել է տեղական համայնքներին աջակցելու բազմաբովանդակ բնապահպանական միջոցառումներ՝ Երևանի բուսաբանական այգում, Սևանա լճում, Էրեբունի արգելոց-թանգարանում։

Համընդհանուր պատասխանատվության օր նախագիծը մեկնարկել է 2011թ․-ին և միտված է համախմբելու Պեռնո Ռիկար կազմակերպության շուրջ 19,000 աշխատակիցներին մեկ գաղափարի շուրջը՝ միմյանց և շրջակա միջավայրի հանդեպ հոգատարություն ցուցաբերելու։ Երևանի կոնյակի գործարանն իր «Կայունություն և պատասխանատվություն» ռազմավարության շրջանակում շարունակաբար իրագործում է  “Good Times from a Good Place” հայեցակարգը, որը հիմնված է չորս կարևոր ուղղությունների վրա՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը, մարդկանց արժևորումը, թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարումը (Շրջանաձև տնտեսության խթանում), պատասխանատու հյուրընկալությունը։

Այլ նորություններ

«Ամենայն անկեղծությամբ»  ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
Նորություններ / 25.11.2024

«Ամենայն անկեղծությամբ» ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը

«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով ամրացնել ներկայացվածությունն իր բոլոր շուկաներում և կենտրոնանալով սպառողի հետ հողարդակցման առավել արդյունավետ միջոցների վրա, բացում է մի նոր էջ, որը նրբորեն ներկայացնում է մի պատմություն ամենակարևորի մասին։
Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 28.07.2024

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 28-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ կոնյակագործ Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն։
ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
Իրադարձություններ / 25.07.2024

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ

Հունիսի 25-ին ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը գալիք Ոսկե ծիրան 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: