Նորություններ / 30.06.2021

ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում

ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում

Սան Ֆրանցիսկոյում կայացած Bartender Spirits Awards մրցույթին ARARAT «Անի» 7 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձր գնահատականի բարմենների միջազգային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նվաճել ոսկե մեդալ։

Ամերիկյան այս հեղինակավոր մրցույթում խմիչքները գնահատվում են ըստ կոկտեյլերի մաս կազմելու հնարավորության (Mixability), բազմաեզրության (Versatility), համի և հետհամի, ինչպես նաև փաթեթավորման և գնի։

Նշենք, որ ARARAT «Անի» 7 տարեկան կոնյակը նոր կուպաժ է, որը Երևանի կոնյակի գործարանը ներկայացրեց սպառողներին ի լրումն վերջերս տեղի ունեցած լեգենդար կոնյակների փաթեթավորման վերաթողարկմանը: Այսպիսով, ARARAT «Անի» 7 տարեկան նոր կուպաժի  ոսկե մրցանակը համալրեց լեգենդար խմիչքի հաղթանակների պատմությունը և վերստին հաստատեց հայկական կոնյակի բարձր համբավը միջազգային հարթակներում։

Հրավիրում ենք բացահայտելու ARARAT «Անի» կոնյակի հիմքով կոկտեյլները այստեղ https://am.araratbrandy.com/cocktails/

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: