Իրադարձություններ / 14.06.2023

ARARAT x AZAT MARD

ARARAT x AZAT MARD

Հունիսի 14-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ ARARAT կոնյակի և AZAT MARD բրենդի համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառումը։

AZAT MARD բրենդի կողմից ստեղծվել է սահմանափակ թողարկման հատուկ շապիկները, որոնք ամփոփում են Հայաստանն իր գունավառ և առատաձեռն բնությամբ՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակի հայրենիքը։

AZAT MARD-ի շապիկները հասանելի են լինելու միայն ARARAT թանգարանի խանութ-սրահում և AZAT MARD բրենդի կայքում: Այս համագործակցությունն առաջինն է իր տեսակով, որը միավորել է շապիկների դիզայնն ու ARARAT-ից ոգեշնչված եզակի, վառ պրինտները։

«AZAT MARD-ի հետ համագործակցությունը մի նոր հետաքրքիր շրջադարձ է ARARAT-ի երատասարդացմանն ուղղված օրակարգն ամրապնդելու համար։ 136-ամյա ժառանգությամբ ARARAT-ը ժամանակակից բրենդ է՝ պատրաստ նոր տարածքներ ուսումնասիրելու և նոր սպառողին հաղորդակից դարձնելու։ Վստահ եմ, որ AZAT MARD-ի հետ համատեղ նախաձեռնությունը նոր հեռանկարներ կբացի թե՛ այս ժամանակակից նորաձևության ապրանքանիշի և թե՛ ARARAT կոնյակի համար՝ փոխանցելով ինքնավստահություն և անկաշկանդ ոճ։ Մենք հպարտ ենք, որ ARARAT-ը ունի լայն և ընդգրկուն լսարան՝ մեր ծնողների սերունդներից, ովքեր գնահատում են ARARAT-ի դասական ընտրանին, մինչև ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր վայելում են ARARAT-ի համահոտային շարքը», - նշում է Երևանի կոնյակի գործարանի բիզնեսի զարգացման ղեկավար Հարություն Իսայանը։

«AZAT MARD-ի ստեղծումից ի վեր իմ հիմնական նպատակն է եղել սերտորեն համագործակցել հայկական ընկերությունների հետ, որոնք համահունչ են ապրանքանիշի արժեքներին, իսկ ARARAT կոնյակը դեռ վաղուց եղել է իմ և յուրաքանչյուր հայ ընտանիքի տան գողտրիկ անկյուններում պահած ապրանքանիշերից մեկը։ Այն մշտապես հիանալի նվեր է եղել հարազատների և մտերիմների համար։ Մեծ պատիվ է համագործակցել նման խորհրդանշական ընկերության հետ և  նախաձեռնել այս կատարյալ համագործակցությունը», - ասում է AZAT MARD բրենդի համահիմնադիր Գարեն Չոբանյանը։

AZAT MARD-ը տղամարդկանց հագուստի ժամանակակից բրենդ է, մասնագիտացված շքեղ հագուստի և վերնազգեստի ոլորտում, նորաձևությանը հետևող և ազդեցիկ տղամարդկանց համար: Հիմնադրվել է 2018թ․-ին՝ Գարեն Չոբանյանի և Նիլ Մալհոթրայի կողմից, ովքեր ունեն փորձ՝ պրոֆեսիոնալ բիզնես վարելու և նորաձևության ոլորտում։ Չոպանեանը նախկինում ներկայացրել է իր երկիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թիմում, իսկ Մալհոթրան կրթություն է ստացել «Նորաձևության կառավարում» ոլորտում՝ Միլանի Մարանգոնի համալսարանում։ Կրթության, մշակույթների և փորձի միախառնումն է ոգեշնչել այս երիտասարդներին ստեղծելու AZAT MARD բրենդը։ Ինչպես բրենդի անունն է վկայում՝ ազատությունը և ինքնարտահայտումը հանդիսանում են բրենդի շարժիչ ուժը։

Այլ նորություններ

«Ամենայն անկեղծությամբ»  ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
Նորություններ / 25.11.2024

«Ամենայն անկեղծությամբ» ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը

«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով ամրացնել ներկայացվածությունն իր բոլոր շուկաներում և կենտրոնանալով սպառողի հետ հողարդակցման առավել արդյունավետ միջոցների վրա, բացում է մի նոր էջ, որը նրբորեն ներկայացնում է մի պատմություն ամենակարևորի մասին։
Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 28.07.2024

Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն՝ ARARAT թանգարանում

Հուլիսի 28-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ կոնյակագործ Ռոբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն։
ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
Իրադարձություններ / 25.07.2024

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ

Հունիսի 25-ին ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը գալիք Ոսկե ծիրան 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: