Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։

Միայն Հայաստանի համար արտադրված ARARAT Bourbon Cask հայկական կոնյակն ընկերության յուրատեսակ երախտիքն է սպառողին՝ բրենդի նկատմամբ նրա հավատարմության և հարգանքի համար, որը փոխանցվում է սերնդեսերունդ։   

Դեռևս 1887 թվականից ARARAT-ի պատմությունը ոչ այլ ինչ է, քան համարձակ նորարարությունների շարք։ Այդ նորարարություններից գրեթե յուրաքանչյուրը կարճ ժամանակ անց վերածվել է նշաձողի․ առաջին հայկական կոնյակի ստեղծումը, XX-րդ դարի արշալույսին նվաճած առաջին միջազգային ճանաչումը, «կենդանի» ոչ թորված ջրի կիրառումը, ամենաթունդ կոնյակի ստեղծումը, ARARAT-ի համային շարքը և այլն։ ARARAT-ի վարպետների ձեռնհասությունն ու փորձը մշտապես են գտել կիրառման նոր կետեր՝ ապահովելով ավանդույթների կատարելագործում և նորարարական լուծումներ։ Այս մոտեցումները հաճախ ոչ միայն արտացոլել են ժամանակը, այլև ազդարարել նոր նշաձողեր։   

Այսօր Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը՝ իրական առաջատարի ոգու ներդաշնակ մարմնավորում, ում համար հարուստ ավանդույթները ոչ միայն անցյալից սովորելու հնարավորություն է, այլև ամուր հենարան համարձակ քայլի համար։ ARARAT Bourbon Cask-ը   տասնամյակներ ի վեր սպառողի կողմից սիրված ARARAT կոնյակի բացարձակ նոր եզրն է։

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակի ստեղծումը հնարավոր դարձավ կոնյակագործության ամենաերկար և, թերևս, անձեռնմխելի գործընթացին՝ հնացման շրջանին հաղորդելով նոր եզր։ Բանն այն է, որ հայկական կոնյակի արտադրական գործընթացով նախատեսված հնացման շրջանը պետք է անցնի բացառապես կաղնու տակառների մեջ։ Սա ոչ միայն աներկբա ավանդույթ է, այլև օրենսդրական պահանջ։ ARARAT Bourbon Cask կոնակի վրա աշխատած վարպետները, հետևելով այս ավանդույթին, ընդլայնեցին դրա սահմանները և կիրառեցին մի մոտեցում, որն ավելի հատկանշական է վիսկիի արտադրության համար։  Այսպես՝ ARARAT Bourbon Cask-ի սպիրտները ևս հնացվել են կաղնե տակառներում, սակայն ի տարբերություն ARARAT շարքի այլ կոնյակների, այս կոնյակները ութ տարի հնացվել են հատուկ ընտրված կաղնե այնպիսի տակառներում, որոնց մեջ մինչ այդ հնացվել է բուրբոն։ Հնացման գործընթացի նմանատիպ նորարարությունը ապահովեց ARARAT Bourbon Cask հայկական կոնյակի անզուգական համահոտային հատկանիշները, որոնք անհամեմատելի են ARARAT շարքի որևէ այլ կոնյակի հետ։

«ARARAT Bourbon Cask կոնյակը առանձնանում է ARARAT կոնյակների շարքից։  Այս կոնյակին բնորոշ է հատուկ և բացարձակ նոր համահոտային գունապնակ, որտեղ ARARAT-ին բնորոշ համահոտային դիմագծին ավելացվել է նոր երանգ։ ARARAT Bourbon Cask կոնյակն ունի սաթագույն երանգ, որին հատուկ հմայք են հաղորդում ոսկե ցոլքերը։ Հայկական կոնյակի իրական սիրահարներն այստեղ կզգան ARARAT-ի հարուստ, փափուկ համը, որը հանգավորվում է քաղցրահամ ածիկի և ծխեցված բուրբոնի համային երանգների հետ։  ARARAT-ի սիրահարները կնկատեն նաև ARARAT կոնյակների շարքին հնացման ոչ այդքան բնորոշ տարիք՝ ութ տարի։ Տարիքային նման ընտրությունը բացահայտեց այս կոնյակի բացառիկ հատկանիշները՝ ապահովելով նրա յուրօրինակ տեղը ARARAT կոնյակների շարքում։ Այս կոնյակն առանձնանում է նաև նրանով, որ նրա կուպաժի մեջ ներառված են միայն մի տարիքի սպիրտներ, ինչն առավել տարածված է վիսկիի արտադրության մեջ։ Սա, իհարկե, հաճելիորեն արտացոլվում է այս խմիչքի բնավորության մեջ», - նշում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը։

ARARAT Bourbon Cask-ը կներկայանա վառ փաթեթավորմամբ, որը զարդարված է բրենդ-խորհրդանիշով՝ Փյունիկ թռչունով։ Փյունիկի վեր հառնած թևերն այլաբանորեն փոխանցում են ավանդույթների նկատմամբ բրենդի հավատարմությունը, ինչպես նաև նրա համարձակությունը նորարարություններ անելու ։    

«Տարիների ընթացքում իրեն արդարացրած ARARAT-ի պրեմիումիզացիայի քաղաքականությունն այսօր համալրվում է ևս մեկ արտադրանքով՝ ARARAT Bourbon Cask հայկական կոնյակով, որը մենք թողարկել ենք միայն Հայաստանի շուկայի համար։ ARARAT-ի արտահանման քարտեզը բավականին լայն է, բայց Հայաստանը մեզ համար մշտապես եղել է հատուկ ուշադրության առարկա։ Այստեղ բրենդի կապը սպառողի հետ պայմանավորված է ոչ միայն որակական հատկանիշներով կամ ժամանակակից փաթեթավորմամբ։ Հայաստանում սպառողը կապված է ARARAT-ի հետ պատմական հիշողության մակարդակում և, որպես կանոն, հանդիսանում է ARARAT-ի իրական գիտակ։ Այդ իսկ պատճառով ARARAT Bourbon Cask արտադրանքով մենք սպառողին ենք առաջարկում լեգենդար ապրանքանիշի նոր եզրը, որը նրա դարավոր ավանդույթների և ժառանգության նոր ընթերցումն է։ Այս  կոնյակով մենք համալրում ենք մեր պրեմիում շարքը՝ հարգանքի տուրք մատուցելով բրենդի երկրպագուներին և ներգրավելով նոր սպառողների»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT հայկական կոնյակը աջակցում է  գրավոր ժառանգության վերականգնմանը
Իրադարձություններ / 06.05.2025

ARARAT հայկական կոնյակը աջակցում է գրավոր ժառանգության վերականգնմանը

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի կազմերի պահպանման համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
Նորություններ / 28.01.2025

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն մրցանակի։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: