ARARAT կոնյակները բարձր մրցանակների են արժանացել
Նոյեմբերի 14–23-ը Մոսկվայում կայացել է XXII «Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված մրցույթը»: ARARAT լեգենդար հայկական կոնյակը բարձր պարգևների է արժանացել՝ Ախթամար կոնյակը ստացել է ոսկե մեդալ, իսկ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը «Տարվա լավագույն բրենդ» է ճանաչվել:
XXII «Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված մրցույթին» ներկայացված էին գինիներ և թունդ խմիչքներ 17 երկրներից՝ այդ թվում Ֆրանսիայից, Ավստրալիայից, Արգենտինայից, Վրաստանից, Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և այլ երկրներից: Մրցույթի միջազգային հանձնաժողովը պետք է շուրջ 300 նմուշ ուսումնասիրեր և ընտրեր լավագույններին իրնեց անվանակարգերում:
Գինեգործների մրցույթն անց է կացվում «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աջակցությամբ:
10 տարվա հնացման ARARAT Ախթամար կոնյակը տեսականու ամենահուզականն ու արտիստիկն է: Նրա փնջում գերիշխում են սալորաչրի վառ երանգները՝ ընդգծված մեղրամոմի ու հունական ընկույզի նրբերանգներով:
ARARAT Charles Aznavour Signature Blend-ը հանդիսանում է մեծն արտիստի և միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռևս 2017 թվականին: Մեկ ու կես տարվա ընթացքում բացառիկ կոնյակի ստեղծման բոլոր փուլերին անմիջական մասնակցություն են ունեցել մաեստրոն և նրա ընտանիքը: Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը: