ARARAT կոնյակը՝ Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկեր
Օգոստոսի 14-21-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցավ կինոինդուստրիայի սպասված իրադարձություններից մեկը՝ XII Օդեսայի միջազգային կինոփառատոնը: ARARAT լեգենդար հայկական կոնյակը, իր տեսլականում կարևորելով մշակութային արժեքների մարմնավորումն ու փոխանցումը, արդեն հինգերորդ տարին շարունակ ստանձնել է Օդեսայի միջազգային կինոփառատոնի` կինոարվեստի նշանակալից իրադարձություններից մեկի պաշտոնական գործընկերոջ դերը:
Օդեսայի ամենամյա կինոփառատոնը 2010 թվականից ի վեր խրախուսում է բարձրաճաշակ կինոարվեստի ցուցադրությունը` հիմք դնելով կինոյի զարգացմանն ու երիտասարդ սերունդների շրջանում սերը դեպի կինո սերմանմանը: Փառատոնն իր ֆիլմացանկում ընդգրկել է հռչակավոր կինոգործիչների լավագույն ստեղծագործությունները և տասը տարիների ընթացքում հասցրել է դառնալ Արևելյան Եվրոպայի ամենասպասված փառատոններից մեկը:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Պոտյոմկինի նշանավոր աստիճաններին, որի ժամանակ հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ARARAT «Անի» 7 տարվա հնացման կոնյակի հիմքով պատրաստված կոկտեյլների լայն տեսականու հետ:
ARARAT կոնյակը ուղեկցում է կինոփառատոնի ամենահիշվող ու կարևորագույն իրադարձությունները, ինչպես նաև կինոգործիչներին հնարավորություն ընձեռում ոչ միայն ոգևշնչվելու բարձր արվեստով, այլև կոնյակի վարպետների անկրկնելի ստեղծագործություններով: