ARARAT կոնյակները նոր փաթեթավորմամբ
Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է ARARAT կոնյակների նոր փաթեթավորմամբ արտադրվելու սկիզբը։ Երեք տարի տևած աշխատանքի շնորհիվ ARARAT ապրանքանշանը ներկայանում է նոր շշով, պիտակով և տուփով։
Նոր փաթեթավորմամբ հասանելի կլինեն ARARAT տեսականու բոլոր կոնյակները, բացառություն ուլտրա-պրեմիում տեսականու «Էրեբունի» կոնյակները, տեսակավոր «Հայաստան» և «Երևան» կոնյակները, ինչպես նաև սահմանափակ արտադրության ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։ Վերանայվել և թարմացվել է ոչ միայն փաթեթավորումը, այլև տեսականին ․ սպառողի ուշադրությանը ներկայացնելով 7 տարվա հնացմամբ ARARAT «Անի» կոնյակը։
Դիմավորեք ձեր քաղաքների խանութներում լեգենդար ARARAT կոնյակը նոր մարմնավորմամբ մոտակա ամիսների ընթացքում։