Նորություններ / 04.07.2022

ARARAT Cherry.Դասական կոնյակի վառ եզրերը ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում

ARARAT Cherry.Դասական կոնյակի վառ եզրերը ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում

 ARARAT Cherry՝ լեգենդար ARARAT-ի նոր եզրը, որը արտացոլում է հայկական կոնյակի պերճանքն ու ծաղկման, բնության առատաձեռնության և զմայլվելու, թերևս, ամենատարածված խորհրդանիշը։

Նոր արտադրանքի համը կոնյակի և բալի համահոտային բազմազանության ներդաշնակ հանգավորումն է, փայլատակող գույների ետևում մեղմորեն թաքնված համերի բացահայտումը։

30% թնդություն ունեցող ARARAT Cherry խմիչքը առանձնանում է փափուկ, կլորավուն համով, շաքարապատ բալի ստվերներով, որը վերածվում է երկարատև և աստիճանաբար բացահայտվող շոկոլադով երանգավորված հետհամի։  

Այս նոր արտադրանքով բրենդը գնում է առաջ և միաձուլում է դասական հայկական կոնյակը բալի՝ թե՛ որպես հյութալի բույսի, թե՛ որպես տարբեր սերունդներին հայտնի մշակութաբանական խորհրդանշի հետ։ Բալի ծաղկումը մարդկային հուզական ապրումների հատուկ ժամանակաշրջան է, որին անդրադարձել և իրենց ստեղծագործություններում գովերգել են հայտնի գրողներն ու նկարիչները։ Դա ամառային հմայքի, ջերմ երեկոների և անկեղծ զրույցների ժամանակաշրջանն է։ Միավորելով հյութեղ բալն ու հայկական կոնյակը` ARARAT-ը առաջարկում է սպառողին հանրածանոթի նոր ձևը։ Երկու, կարծես թե, հայտնի համերը լիապես նոր ընթերցմամբ։

ARARAT Cherry-ն ARARAT համահոտային շարքի երրորդ խմիչքն է, որը գալիս է համալրելու ARARAT Apricot-ն ու ARARAT Coffee-ն։

2019 թվականին մեկնարկած ARARAT-ի համահոտային երանգավորմամբ նորարարական շարքը նպատակ ուներ ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավել նոր սպառողների։ Անցած երեք տարիների ընթացքում բրենդին հաջողվեց գրավել նշանակալի դիրքեր, և ըստ հեղինակավոր IWSR-ի՝ սպառման ծավալներով դառնալ աշխարհում առաջինը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Այսպես, հավաքածուի անդրանիկ խմիչքի՝ ARARAT Apricot-ի վաճառքները առաջին իսկ տարում 4 անգամ գերազանցեցին սկզբնական կանխատեսումները։ Այսօր ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուն գրանցում է կայուն աճ և ներկայացված է աշխարհի 25 երկրներում։

ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուն հայկական կոնյակի նոր ընթերցում է, որը փոխում է դասական խմիչքի կարծրատիպային ընկալումները և նոր ժամանակակից մատուցման ձևերի շնորհիվ, բացահայտում նրա բազմաշերտ համի նոր եզրերը։ Ինչպես ARARAT Cherry-ն, այպես էլ ARARAT Apricot-ն ու ARARAT Coffee-ն կարելի է վայելել թե մաքուր տեսքով՝ սառեցված կամ սառույցով, թե թեթև և թարմացնող կոկտեյլներում։ Մասնավորապես,  ARARAT Apricot-ը տոնիկով կամ խնձորի հյութով, ARARAT Coffee-ն՝ կոլայով, ARARAT Cherry-ն՝ նռան կամ լոռամրգի հյութով։

Հարկ է նշել, որ ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուի յուրաքանչյուր խմիչք ոչ միայն ծանոթ համերի ներդաշնակ միավորում է, այլև նոր համային էտալոնի ձևավորում՝ անգամ ամենադժվարահաճ քիմքի համար։

ARARAT-ի համահոտային երանգավորմամբ նոր խմիչքները սկզբունքային բացահայտում էին կոնյակի դասական և, որոշակի իմաստով, կոնսերվատիվ կատեգորիայի համար, որոնք ուրվագծեցին պատասխանատու սպառման նոր հորիզոններ և կատարելապես ընդլայնեցին պատկերացումներն առ այն, թե ում համար են այս խմիչքները։ Այսօր հայկական կոնյակը ոչ միայն առատաձեռն սեղանի և կյանքի հիշարժան պահերի անքակտելի տարրն է, այլև սրճարաններում ու բարերում ընկերների և մտերիմների հետ ջերմ զրույցների և լավ ժամանցի պարտադիր ուղեկիցը։

Հաղորդելով նոր երանգ համահոտային խմիչքների միջազգային միտումներին՝ ARARAT Cherry-ն նոր գույներ կբերի մարդկային անկեղծ շփումների ջերմ ավանդույթին թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։

Այլ նորություններ

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը
Նորություններ / 20.05.2025

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

ARARAT հայկական կոնյակը սիրով ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։
ARARAT հայկական կոնյակը աջակցում է  գրավոր ժառանգության վերականգնմանը
Իրադարձություններ / 06.05.2025

ARARAT հայկական կոնյակը աջակցում է գրավոր ժառանգության վերականգնմանը

2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի կազմերի պահպանման համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։
ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: