Երևանյան ջերմ երեկո նվիրված ARARAT Coffee-ին
Մայիսի 21-ին Դվին համալիրի բացօթյա հատվածում տեղի ունեցավ հատուկ միջոցառում, որը նվիրված էր Երևանի Կոնյակի գործարանի վարպետների նոր ստեղծագործությանը՝ ARARAT Coffee-ին:
Միջոցառումը միախմբել էր հայերիս համար երկու կարևոր վայելքների՝ կոնյակի և սուրճի սիրահարներին։ Երեկոյի ընթացքում ներկայացվեց սուրճի վայելքի ծեսը տարբեր մշակույթներում։
«ARARAT սուրճի ստեղծմամբ մենք ոգեշնչվել ենք տարբեր ժողովուրդների ավանդույթներով, որտեղ մեկ գավաթ սուրճի վայելքը ի սրտե հանդիպումների և հաճելի պահերի խորհրդանիշն է։ ARARAT սուրճը գալիս է լրացնելու այդ ավանդույթը, հաղորդելով նրան մի նոր իրական հայկական ջերմություն», - միջոցառմանն ասել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի և կոնյակի ամենավառ կողմերը` Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը։
Լինելով ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի երկրորդ խմիչքը՝ ARARAT Coffee-ն ներդաշնակորեն լրացնում է ARARAT Apricot-ով մեկնարկած նախագիծը և իր վառ տեղը զբաղեցնում ARARAT պրեմիալ կոնյակների շարքում։