Դիլիջանում տեղի է ունեցել ARARAT Craft & Twist Camp 2021 բարմենների մրցույթը
Օգոստոսի 24-ին Երևանի կոնյակի գործարանի և Բարմենների հայկական ասոցիացիայի համագործակցության արդյունքում Դիլիջանում կայացավ ARARAT Craft & Twist Camp 2021 մրցույթը: Նախաձեռնությունը միտված է նոր երանգներ հաղորդել բարա-կոկտեյլային մշակույթին, ինչպես նաև, խրախուսելով ոլորտի մասնագետներին, էլ ավելի ամուր կապ ստեղծել ARARAT լեգենդար կոնյակի և բարմենների աշխարհում մեծ պահանջարկ վայելող միքսոլոգիայի միջև:
Մրցույթի դափնեկիրներն ընտրվել են ժյուրիների կողմից հատուկ ձևավորած մասնագիտական չափանիշներով, որի ժամանակ մասնակիցները պատրաստել են կոկտեյլներ՝ ARARAT «Անի» 7 տարվա հնացման կոնյակի հիմքով: Հատկանշական է, որ այս տարի, Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած «Bartender Spirits Awards» մրցույթում, ARARAT «Անի» կոնյակը արժանացել է ոսկե մեդալի:
Ժյուրիի անդամները հաղթողների ընտրությունը կայացրել են հաշվի առնելով մասնակիցների նորարարական և ստեղծագործ լուծումները: ARARAT Craft & Twist Camp 2021-ի հաղթող է ճանաչվել Գոռ Ղազարյանը՝ իր «Banane Du Madagascar» կոկտեյլով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մարատ Գեղամյանն ու Մարիա Մանուկյանը՝ համապատասխանաբար «Ballerina» և «Timerete» կոկտեյլներով: