ARARAT Էրեբունի ընթրիք
Նոյեմբերի 23-ին Աստանայում կայացավ ARARAT Էրեբունի ընթրիքը՝ Ղազախստանում ուլտրապրեմիալ կոնյակին նվիրված երկրորդ միջոցառումը:
Միջոցառումն անցավ «Աստանա Օպերա» օպերայի և բալետի ազգային թատրոնում, որը հանդիսանում է Աստանայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, որտեղ անց են կացվում մշակութային ամենակարևոր միջոցառումները: Ընթրիքին ներկա էին 30 հյուր, որոնց թվում էին ապրանքանիշի դեսպանները և գնահատողները, ինչպես նաև հանրահայտ մարդիկ և բիզնես էլիտայի ներկայացուցիչներ: Ընթրիքին ներկա է գտնվել նաև Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը:
Միջոցառման հյուրերը կարողացան վայելել ARARAT Էրեբունի համտեսի բացառիկ ծիսակարգը: Ծիսակարգի յուրահատուկ մասը կազմեց ARARAT Էրեբունի կուպաժի մաս հանդիսացող հազվագյուտ վինտաժ սպիրտների համտեսը, որն անցկացվեց ԱՐԱՐԱՏ ապրանքանիշի դեսպանի կողմից Չայկովսկու «Տարվա եղանակներ» ստեղծագործության նվագակցությամբ:
30-ամյա ԱՐԱՐԱՏ Էրեբունին ԱՐԱՐԱՏ գամմայի ուլտրապրեմիալ դասի առաջին կոնյակն է, որը միավորում է ավելի քան 30 տեսակի հազվագյուտ սպիրտներ, որոնք երկար ժամանակ Երևանի կոնյակի գործարանի մառաններում սպասում էին իրենց ժամին: Նրանք կոնյակին տալիս են հագեցած սաթե գույն կարմիր փայտի երանգներով: 1934 թվականին ծնված կուպաժի ամենահին սպիրտն ընդգծում է խմիչքի արտասովոր կարգը:
Կոնյակը կրում է Էրեբունի հնագույն ամրոցի անունը, որը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին Արգիշտի Ա արքայի հրամանով: Ուստի ԱՐԱՐԱՏ Էրեբունի շքեղ ոսկե փաթեթավորումը դրվագված է հուշաքարի վրա փորագրված և ապագա հայկական մայրաքաղաքի՝ Երևանի հիմնադրման հաղթական պահը քարի վրա հավերժացնող սեպագրի սիմվոլներով: