Իրադարձություններ / 30.11.2017

ԱՐԱՐԱՏ Էրեբունին Ղազախստանում

ԱՐԱՐԱՏ Էրեբունին Ղազախստանում

Նոյեմբերի 30-ին Ալմաթիում տեղի ունեցավ Էրեբունի ուլտրապրեմիալ կոնյակի պաշտոնական շնորհանդդեսը: Մեկնարկի կապակցությամբ կազմակերպվել էր հանդիսավոր ընթրիք, որտեղ 30-ից ավելի հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու ԱՐԱՐԱՏ ապրանքանիշի դեսպանի կողմից անցկացվող համտեսի բացառիկ արարողությունը:

Հյուրերը՝ պրեմիում կոնյակների իրական գնահատողները և ԱՐԱՐԱՏ-ի սիրահարները, արժանվույնս գնահատեցին 30-ամյա կոնյակը, որը տարբերվում է նուրբ բուրմունքով և թավշյա համով:

Միջոցառման մթնոլորտը էլ ավելի ընդգծեց Չայկովսկու «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը:

Այն մասին, թե ինչ է նախորդել այս թանկարժեք կուպաժի ստողծմանը, ինչպես նաև Էրեբունի կոնյակի հետ կապված այլ հետաքրքիր փաստերի մասին հյուրերը հնարավորություն ունեցան տեղեկանալու Երևանի կոնյակի գործարանի նախագահ և գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանից, ով նույնպես ներկա էր միջոցառմանը:

30-ամյա ԱՐԱՐԱՏ Էրեբունին ԱՐԱՐԱՏ գամմայի ուլտրապրեմիալ դասի առաջին կոնյակն է, որը միավորում է ավելի քան 30 տեսակի հազվագյուտ սպիրտներ, որոնք երկար ժամանակ Երևանի կոնյակի գործարանի մառաններում սպասում էին իրենց ժամին: Նրանք կոնյակին տալիս են հագեցած սաթե գույն կարմիր փայտի երանգներով: 1934 թվականին ծնված կուպաժի ամենահին սպիրտն ընդգծում է խմիչքի արտասովոր կարգը:

Կոնյակը կրում է Էրեբունի հնագույն ամրոցի անունը, որը հիմնադիվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին Արգիշտի Ա արքայի հրամանով: Ուստի ԱՐԱՐԱՏ Էրեբունի շքեղ ոսկե փաթեթավորումը դրվագված է հուշաքարի վրա փորագրված և ապագա հայկական մայրաքաղաքի՝ Երևանի հիմնադրման հաղթական պահը քարի վրա հավերժացնող սեպագրի սիմվոլներով:

Ավելի վաղ՝ այս գարնանը, ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը և նրա Էրեբունի ուլտրապրեմիալ կուպաժը առաջին անգամ ներկայացվել է Baselworld-ի այցելուներին՝ ամբողջ աշխարհից ժամանած մասնագետներին և շքեղության իրական գնահատողներին:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: