«ARARAT Gostinaya» Ալմաթիում
Փետրվարի 22-ին Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ «ARARAT Gostinaya» միջոցառումը, որը հանդիսացավ ARARAT լեգենդար հայկական կոնյակի և Artishock թատրոնի համագործակցության արդյունքը:
Մշտապես աջակցելով մշակութային ամենակարևոր իրադարձությունների անցկացմանը՝ ARARAT կոնյակը ներկայացրեց նոր նախագիծ՝ երաժշտական բեմականացում «ARARAT Gostinaya», որի հիմքում ընկած են ARARAT-ի արժեքները՝ սեր, առատաձեռնություն, վարպետություն և փառք: Բեմականացման մեջ հատուկ տեղ են զբաղեցրել հայկական, ռուսական և ղազախական ավանդական և ժամանակակից երգերը, որոնք ջերմ մթնոլորտ ստեղծեցին: Միջոցառմանը ներկա էր 100-ից ավելի հյուր, որոնց շարքում էին արվեստի, սփյուռքի և բիզնես ոլորտի ներկայացուցիչները: Հյուրերը ընկղմվեցին միջոցառման անմոռանալի մթնոլորտի մեջ՝ զգալով ոչ միայն ARARAT կոնյակի, այլև հայ ժողովրդի առատաձեռնությունը և վարպետությունը:
Միջոցառմանը հատուկ մթնոլորտ հաղորդեցին ARARAT կոնյակները՝ ARARAT Հինգ աստղ, ARARAT Ախթամար, ARARAT Դվին և ARARAT Նաիրի, իսկ հայկական բնության առատաձեռնությունը հաղորդեցին Արարատյան դաշտավայրի չորամրգերըը: Հյուրերին նաև հնարավորություն ընձեռվեց վայելել ARARAT Melon Santini և Yerevan Mule կոկտեյլները՝ պատրաստված լեգենդար կոնյակի հիմքով: