Իրադարձություններ / 10.11.2017

ԱՐԱՐԱՏ. Մեծ պրեմիերա

ԱՐԱՐԱՏ. Մեծ պրեմիերա

Նոյեմբերի 9-ին Մինսկի Falcon-Club-ի կինոսրահներից մեկում “Սպանություն Արևելյան ճեպընթացում” ֆիլմի պրեմիերային հյուրերին հրավիրեցին կատարել արտասովոր ճանապարհորդություն: Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց “ARARAT. Heart to Heart” յուրահատուկ հավելվածը, որը կարող է ճանաչել զգացմունքները, և բացառիկ հնարավորություն ընձեռվեց առաջինը փորձարկելու այն:

Ճանապարհորդությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր երեք բաղադրիչ. պլանշետ կամ iOS կամ Android օպերացիոն համակարգով բջջային հեռախոս, հատուկ գավաթներ, որոնք կարողանում են ընթերցել և արտացոլել պատկերները և, իհարկե, ԱՐԱՐԱՏ շարքի ամենազգացմունքային և ռոմանտիկ կոնյակը՝ Ախթամարը:

«Մենք համոզված ենք, որ մեր զգացմունքները ճանաչելու մտահղացումը արձագանք կստանա ոչ միայն Բելառուսում: Սա այն է, ինչ գրավիչ կլինի նաև մյուս շուկաների համար, քանի որ նոր տեխնոլոգիաներն այն ապագան է, որը համախմբում է մեզ բոլոր նրանց հետ, ով ընտրում է ԱՐԱՐԱՏ-ն անկախ աշխարհագրական դիրքից», - նախագծի մեկնարկին նշեց Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

Հավելվածը ճանաչում է երեք տեսակի հնարավոր գործողություն՝ զրույց, ֆիլմի դիտում և երաժշտության ունկնդրում, կարդում է դրանց ընթացքում առաջացող զգացմունքները և դրանք 3D տեսքով արտացոլում կոնյակով լի բաժակի ներսում՝ դարձնելով փորձն իսկապես կախարդական:

«Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները՝ մենք ուզում ենք հիշեցնել, որ արդի աշխարհում, ուր ամենքս շրջապատված ենք տարատեսակ սարքերով, չկա առավել կարևոր արժեք, քան մարդկային շփումը: Շնորհիվ «ARARAT. Heart to Heart» հավելվածի՝ մտերիմների հետ շփումը կդառնա էլ ավելի հետաքրքիր», - ասաց Պեռնո Ռիկար Մինսկի շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը:

Հավելվածը հանդիսանում է ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակի, Synpatic IT ընկերության և Newman ապակու գործարանի համագործակցության արդյունքը՝ իրականացված NEF/TBWA (Բելառուս) գովազդային գործակալության մասնակցությամբ:

երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: