“ARARAT. Heart to Heart” նորարարական հավելված
Բարձր տեխնոլոգիաների կիրառումը սպասելի է խմիչքի արտադրության և որակի վերահսկման փուլում: Բայց հնարավո՞ր է արդյոք նոր մոտեցում ցուցաբերել մի գավաթ կոնյակ վայելելու հարցում՝ ընդգծելով դրա յուրահատկությունն և պարգևելով անմոռանալի տպավորություններ:
ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակի «Ի ՍՐՏԵ» արշավի շրջանակներում Պեռնո Ռիկար Մինսկը ներկայացնում է նախագիծ իրականացված Synpatic IT ընկերության և Newman ապակու գործարանի հետ համատեղ: Համագործակցության արդյունքում ստեղծվեցին հատուկ բաժակներ, որոնք կարողանում են ընթերցել և արտացոլել պատկերները և “ARARAT. Heart to Heart” հավելվածը, որը կարող է ճանաչել զգացմունքները:
Հավելվածն աշխատում է հետևյալ կերպ. նախ և առաջ անհրաժեշտ է Google Play կամ App Store հարթակներից անվճար ներբեռնել հավելվածը պլանշետի կամ սմարթֆոնի մեջ, ձեռք բերել հատուկ նախագծի համար նախատեսված բաժակներ (առկա են Բելառուսի Vino & Vino խանութներում), ինչպես նաև ԱՐԱՐԱՏ շարքի ամենազգայուն և ռոմանտիկ կոնյակը՝ Ախթամարը, որն էլ հենց հանդիսացել է տվյալ նախագծի ոգեշնչման աղբյուրը:
Այնուհետև անհրաժեշտ է միացնել հավելվածը՝ պլանշետի կամ սմարթֆոնի վրա դնելով Ախթամար կոնյակով գավաթը և վայելել ներկայացումը: Հավելվածը ճանաչում է երեք տեսակի հնարավոր գործողություն՝ զրույց, ֆիլմի դիտում և երաժշտության ունկնդրում, կարդում է դրանց ընթացքում առաջացող զգացմունքները և դրանք 3D տեսքով արտացոլում կոնյակով լի բաժակի ներսում՝ դարձնելով փորձն իսկապես կախարդական:
Այս հավելվածը եզակի է իր տեսակի մեջ, քանի որ միավորում է Սիլիկոնային հովտի բելառուս ծրագրավորողներին, ապակու արտադրությամբ զբաղվող գործարանին և միջազգային ալկոհոլային բրենդին:
Նախագիծը իրագործվել է NEF\TBWA (Բելառուս) գովազդային գործակալության մասնակցությամբ: