Նորություններ / 14.07.2023

ARARAT Honey. Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է իր համահոտային շարքի նոր խմիչքը

ARARAT Honey. Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է իր համահոտային շարքի նոր խմիչքը

ARARAT Honey-ն դասականի և նորարության այն համադրությունն է, որը կբացահայտի թե՛ կոնյակի, թե՛ մեղրի նորանոր եզրերը։

2013 թվականին առաջացած գաղափարը Երևանի կոնյակի գործարանի մասնագետներից պահանջեց ստեղծագործական որոնումների տասը տարի, որը հանգեցրեց ներդաշնակի բացարձակ դրսևորմանը։

ARARAT Honey-ն ունի 30 % թնդություն և առանձնանում է ARARAT-ին բնորոշ ոսկեգույն, բաց սաթե երանգով։  

Այս նախաձեռնությամբ Երևանի կոնյակի գործարանը շարունակում է արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած «Երիտասարդ սպառողների ներգրավման» իր ռազմավարությունը 50-ից ավել շուկաներում։

Մասնավորապես՝ 2019 թվականին մեկնարկած ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ուներ ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավել նոր սպառողների։ Երևանի կոնյակի գործարանի մասնագետների և ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետևողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձան և արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին է վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության բոլորովին վերջերս թողարկած հաշվետվությունը։

«Ինչպես կոնյակը, մեղրը բնության այն եզակի պարգևն է, որը ևս ստացվում է կուպաժի՝ տարբեր ծաղիկների ու բույսերի նեկտարների համադրությամբ։ Այնպես որ, դեռևս տարիներ առաջ օրակարգ բերված գաղափարն ունի նաև գեղեցիկ խորհրդանշական իմաստ։ Չնայած մեղրի տարբեր տեսակներն ունեն էապես տարբերվող ծագում, համ, հոտ և բույր, մենք տեսականորեն վստահ էինք կոնյակի ու մեղրի համադրելիության մեջ, և մեզ հարկավոր էր այս երկու ինքնին հագեցած բաղադրիչներից ստանալ այնպիսի միահյուսում, որը լրացուցիչ երանգներ կհաղորդեր թե՛ կոնյակին, թե՛ մեղրին»,- ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը։

ARARAT Honey-ն ունի հարուստ և կլորավուն համ՝ ընդգծված նեկտարային և համեմունքային երանգներով, որի վայելքին նախորդում է ARARAT կոնյակներին բնորոշ և մեղրամոմով հագեցած բույրը։

ARARAT Honey-ն կարելի է վայելել ինչպես մաքուր տեսքով,  այնպես էլ սառույցով կամ կոկտեյլներում։

Այլ նորություններ

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
Նորություններ / 25.02.2025

ARARAT Bourbon Cask Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
Նորություններ / 28.01.2025

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն մրցանակի։
«Ամենայն անկեղծությամբ»  ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
Նորություններ / 25.11.2024

«Ամենայն անկեղծությամբ» ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը

«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով ամրացնել ներկայացվածությունն իր բոլոր շուկաներում և կենտրոնանալով սպառողի հետ հողարդակցման առավել արդյունավետ միջոցների վրա, բացում է մի նոր էջ, որը նրբորեն ներկայացնում է մի պատմություն ամենակարևորի մասին։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: